Տնտեսության գծով 2019 թվականի Նոբելյան մրցանակի են արժանացել տնտեսագետներ Աբիջիթ Բաներջին (Հնդկաստան), Էսթեր Դյուֆլոն (Ֆրանսիա) և Մայքլ Քրեմերը (ԱՄՆ), երեքն էլ աշխատում են Միացյալ Նահանգներում:
Հայտնի են տնտեսության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 1lurer.am-ի փոխանցմամբ՝ նրանք այդ բարձր պատվին են արժանացել գլոբալ աղքատության դեմ պայքարում ներդրած ջանքերի համար և միասին կստանան 900 հազար դոլար: Մյուս մրցանակների պես այս մեկն էլ դափնեկիրներին կհանձնեն դեկտեմբերի 10-ին՝ Ալֆրեդ Նոբելի ծննդյան օրը Ստոկհոլմում: