Artsakhpress

Միջազգային

Բարսելոնայի օդանավակայանում ոստիկանությունը ուժ է կիրառել ցույցի մասնակիցների դեմ

Կատալոնիայի ոստիկանությունը ստիպված է եղել Բարսելոնայի օդանավակայանում ցույցի մասնակիցների դեմ ուժ կիրառել:

Բարսելոնայի օդանավակայանում ոստիկանությունը ուժ է կիրառել ցույցի մասնակիցների դեմ

Բարսելոնայի օդանավակայանում ոստիկանությունը ուժ է կիրառել ցույցի մասնակիցների դեմ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ El Nacional-ի վրա հղումով:
Ցույցերն անցկացվում են երկրի տարբեր քաղաքներում անջատողական շարժման առաջնորդներից մեկի նկատմամբ դատավճռի կայացումից հետո: Տարածաշրջանի անկախությանն աջակցող կազմակերպություններից մեկը կոչ է արել կաթվածահար անել Բարսելոնայի օդանավակայանի աշխատանքը: La Vanguardia-ի հաղորդմամբ՝ մի շարք ցուցարարների օգնել են ինքնաթիռի տոմսեր ձեռք բերել՝ ոստիկանական հսկողությունն անցնելու համար: Արդյունքում ոստիկանությունը շրջափակել է դեպի օդանավակայան տանող ճանապարհը:
Ակցիայի մասնակիցները փողոցներ եւ երկաթգծի ճանապարհներ են փակել: Անկարգությունների ռիսկի պատճառով Իսպանիայի ՆԳՆ-ը կոչ է արել մեծացնել օդանավակայանում իրավապահ մարմինների աշխատակիցների թիվը:
Ավելի վաղ Իսպանիայի Գերագույն դատարանը կատալոնացի մի շարք քաղաքական գործիչների նկատմամբ օրդեր է հատկացրել՝ նրանց դատապարտելով 13 տարվա ազատազրկման:
2017-ի հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում թագավորության կազմից դուրսբերման մասին քվեարկություն է տեղի ունեցել: Մադրիդը սկզբնապես դեմ էր ոչ լեգիտիմ հանրաքվեին եւ հրաժարվում էր ճանաչել դրա արդյունքները: Նույն տարվա հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանը անկախ հանրապետության հռչակման մասին բանաձեւ է ընդունել, որին ի պատասխան՝ երկրի իշխանությունները գործարկել են սահմանադրության 155-րդ հոդվածը, որն ավելի վաղ երբեք չի կիրառվել եւ թույլ է տվել սահմանափակել տարածաշրջանի ինքնակառավորումը: 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -60-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search