Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցությունների «5+1» ձևաչափի շրջանակներում, սակայն նախևառաջ պետք է չեղարկվեն պատժամիջոցները և ապահովվեն իրանցի ժողովրդի շահերը:
Իրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ «5+1» ձևաչափի շրջանակներում՝ պատժամիջոցների չեղարկման պայմանով. Ռոհանի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է РИА Новости-ը՝ վկայակոչելով Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Ես անմիջականորեն հայտնել եմ եվրոպացի առաջնորդներին, որ հենց վստահ լինեմ, որ Իրանի շահերն ապահովված կլինեն և Իրանի ժողովուրդն ազատված կլինի ճնշումներից, հենց հասկանամ, որ հանդիպումը կապահովվի Իրանի շահերը, պատրաստ եմ ինձ զոհաբերել հանուն իրանցի ժողովրդի»,- ասել է Ռոհանին մամլո ասուլիսի ժամանակ:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Թեհրանը բանակցություններ կվարի ԱՄՆ-ի այլ նախագահի հետ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի դեպքում, Ռոհանին նշել է, որ կարևորը պատժամիջոցների չեղարկումն է:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ևս Թեհրանը հայտարարել էր, որ չի վախենում բանակցություններից և ձգտում է խաղաղության Մերձավոր Արևելքում: Ռոհանիի խոսքով՝ Իրանը պատրաստ էր բանակցել Նյու Յորքում «5+1» ձևաչափով՝ երկրների նախագահների մակարդակով, որը նախատեսում է նաև ԱՄՆ-ի մասնակցությունը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -61-: