Artsakhpress

Հասարակական

Գողթանիկ գյուղի բնակչուհին առաջիկայում նախատեսում է արտադրել եթերայուղերի ծաղկային բույրերով օծանելիք և մերսման յուղեր

Քաշաթաղի շրջանի Գողթանիկ գյուղի բնակչուհի, «Soap for Hope» («Օճառ՝ հանուն հույսի») ծրագրի ղեկավար Լիլիթ Տոնոյանն առաջիկայում նախատեսում է արտադրել եթերայուղերի ծաղկային բույրերով օծանելիք և մերսման յուղեր:

Գողթանիկ գյուղի բնակչուհին առաջիկայում նախատեսում է արտադրել եթերայուղերի ծաղկային բույրերով օծանելիք և մերսման յուղեր

Գողթանիկ գյուղի բնակչուհին  առաջիկայում  նախատեսում  է    արտադրել    եթերայուղերի    ծաղկային    բույրերով  օծանելիք   և   մերսման   յուղեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս  մասին   «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել   է   Լիլիթ  Տոնոյանը:
Նրա  խոսքով՝   իր արտադրանքը   բացառապես  բնական հումքից  է: Լիլիթը   պատրաստում  է բուսական տարատեսակ յուղեր, օրգանական ծագման օճառներ և կոսմետիկ այլ պարագաներ:
 
Նա   արդեն     երրորդ   տարին  է, ինչ  մասնակցում  է  Ստեփանակերտում   կազմակերպվող   բերքի տոնին:
 
«Այս  անգամ  բացի    օճառներից    ներկայացրել   եմ   մաշկի   խնամքի  այլ  միջոցներ,  քսուքներ,  եթերայուղեր, լոգանքի  աղեր, շրթունքների    բալզամներ:   Դրանք   պատրաստված  են  բուսական  յուղերով ու  եթերայուղերով:   Իմ  նպատակն  է, որպեսզի   հանրության  լայն   շրջանակներին     ցույց   տամ, որ  բույսերը  կարող  են   աճեցնել  նաև    կոսմետիկ   պարագաներ      պատրաստելու  համար:  Վայրի   բույսերը  հիմնականում  հավաքում եմ  Գողթանիկ   համայնքի  անտառներից, իսկ  որոշ  բույսեր  էլ  ինքս եմ  աճեցնում»,-մասնավորապես ա սել է  Լ. Տոնոյանը:
 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -23-: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Արայիկ Հարությունյանը երիտասարդ էր ու մեզ հետ միասին կռվում էր. Սասուն Միքայելյան

Ստեփանակերտում կայացել է «Վստահություն» կուսակցության հիմնադիր համագումարը

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search