Artsakhpress

Քաղաքական

Սերժ Սարգսյանն իշխանություններին հորդորել է ամեն ինչ անել` Հայաստանի հետ չհակադրվելու համար. Վիտալի Բալասանյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իշխանությունը թողնելուց հետո Արցախի իշխանություններին հորդորել է ամեն ինչ անել` Հայաստանի հետ չհակադրվելու համար:

Սերժ Սարգսյանն իշխանություններին հորդորել է ամեն ինչ անել` Հայաստանի հետ չհակադրվելու համար. Վիտալի Բալասանյան

Սերժ Սարգսյանն իշխանություններին հորդորել է ամեն ինչ անել` Հայաստանի հետ չհակադրվելու համար. Վիտալի Բալասանյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին ասել է Արցախի հերոս,  «Հանուն Արցախի» համազգային շարժման նախաձեռնող Վիտալի Բալասանյանը:
 
«Սերժ Սարգսյանը նշել է, որ պետք է հարաբերությունները ջերմ պահեք: Միաժամանակ նշեմ, որ Սերժ Սարգսյանն ինձ չի առաջարկել, որ՝ քեզ տեսնում եմ Արցախի Հանրապետության Նախագահ: Ռոբերտ Քոչարյանը ևս ինձ նման բան չի ասել»,- ավելացրել է Վիտալի Բալասանյանը:
 
ԱԽ նախկին քարտուղարի խոսքով` բոլորի մոտ այն տպավորությունն է, որ իր և Սերժ Սարգսյանի հանդիպումը հանցավոր հանդիպում է:
 
«Դա այդպես չէ: Ես կողս պինդ մարդ եմ, բոլորին լսում եմ, բայց որոշում  կայացնում եմ միայն ես: Սերժ Սարգսյանի հետ վերջին անգամ հանդիպել եմ երեկ երեկոյան: Սակայն, հանդիպման ընթացքում առաջիկա քաղաքական հարցեր չենք քննարկել»,- նշել է Վ. Բալասանյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -58-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կառավարությունը տրամադրում է կոմունալ ծառայությունների փոխհատուցում

Քիմ Քարդաշյանը հայտնել է արցախցի երեխաներին ուղղված «Թաքնված ճանապարհ» նախաձեռնության մասին

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Մեկնարկել է արցախցիներին սոցիալական աջակցության տրամադրման երկրորդ ծրագրի դիմումների ընդունման գործընթացը

Արցախի ոստիկանության պետը հանդես է եկել ուղերձով

Մոտ օրերս Արցախում համացանցը հասանելի կդառնա. Հակոբ Ղահրամանյան

Արցախի նախագահը պատրաստակամ է «Ազգային վերածնունդ» կուսակցության հետ կիսել քաղաքական կառավարման պատասխանատվությունը

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Արցախցիներին հյուրընկալած ֆիզիկական անձինք կառավարությունից կստանան ֆինանսական աջակցություն

Search