Artsakhpress

Ռազմական

Իսպանական Lanza ռադարը արդեն Ադրբեջանի սպառազինությունում է

Հոկտեմբերի 15-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այցելել է երկրի ԶՈւ զորամասերից մեկը, որտեղ նրան են ցուցադրել իսպանական INDRA ընկերության արտադրանք Lanza ընտանիքի LTR-25 տիպի ռադիոլոկացիոն կայանը։

Իսպանական Lanza ռադարը արդեն Ադրբեջանի սպառազինությունում է

Իսպանական Lanza ռադարը արդեն Ադրբեջանի սպառազինությունում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Razm.info-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Դեռևս այս տարվա մայիսին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գնդապետ Էլման Շահվելեդովը ռազմական հաղորդումներից մեկում ասել էր, որ Ադրբեջանն իր հակաօդային պաշտպանական սպառազինությունը համալրելու է իսպանական INDRA ընկերության արտադրանք Lanza ընտանիքի LTR-25 և MMR տիպի ռադիոլոկացիոն կայաններով։
Այս տարվա հուլիսին «Ռազմինֆոն»արձանագրել էր, որ Ադրբեջանի ՊՆ ԻԼ-76 բեռնատար ինքնաթիռը կատարել է Մադրիդ-Բաքու չվերթ, և ենթադրել էինք, որ ամռանն այդ ռադարներն արդեն հասել էին Ադրբեջան: Զաքիր Հասանովի այս այցն էլ վկայում է, որ ռադարը արդեն ֆունկցիոնալ վճակում է և մտել է սպառազինություն:
Ըստ «Ռազմինֆոյի» տեղեկությունների՝ ռադարը տեղակայվել է Բաքվի մերձակայքում՝ Ս-300-ների մարտկոցներից մեկի հարևանությամբ:
Lanza MMR ռադարի մարտավարատեխնիկական բնութագիրը.
Ազիմուտը – 360°;
Թեքումը – 20°;
Թիրախի հայտնաբերման առավելագույն հեռավորությունը – 111-333 կմ;
Բարձրությունը – ~30 կմ;
Ալեհավաքի սկանավորման արագությունը – 3-10 վրկ:

Lanza LTR ռադարի մարտավարատեխնիկական բնութագիրը.

Ազիմուտը – 360°;
Թեքումը – 20°;
Թիրախի հայտնաբերման առավելագույն հեռավորությունը – 389-444 կմ;
Բարձրությունը – ~30 կմ;
Ալեհավաքի սկանավորման արագությունը – 5-12 վրկ:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -66-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Հարությունյանը երիտասարդ էր ու մեզ հետ միասին կռվում էր. Սասուն Միքայելյան

Ստեփանակերտում կայացել է «Վստահություն» կուսակցության հիմնադիր համագումարը

Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր 2020 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին

Արցախում համահայկական ճամբար կկազմակերպվի

Search