Artsakhpress

Քաղաքական

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարարի հետ

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստանում գտնվող ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ:

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարարի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարարի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ ԱԳՆ հաղորդմամաբ՝ կողմերն անդրադարձան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: Արտգործնախարարները վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը՝ բոլոր հնարավոր ուղղություններով խորացնելու երկու երկրների միջև բազմադարյա բարեկամության վրա հիմնված համագործակցությունը՝ նախանշելով այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շրջանակները:
Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ հետ համագործակցության և երկխոսության շուրջ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային իրավիճակը և խնդիրներ՝ կարևորելով տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և կայունության պահպանումը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -68-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search