Artsakhpress

Քաղաքական

ՀՀ ԱԳՆ պաշտոնյաները հանդիպել են Արցախի բարեկամների համաժողովի մասնակիցների հետ

 ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը և ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել են «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի շրջանակներում Կենտրոնական և Հարավային Ամերիկայից (Արգենտինա, Կոլումբիա, Կոստա Ռիկա, Չիլի, Ուրուգվայ) Հայաստան և Արցախ ժամանած հասարակական քաղաքական, մշակութային գործիչների, իրավապաշտպանների, գիտնականների, վերլուծաբանների և լրագրողների հետ:

ՀՀ ԱԳՆ պաշտոնյաները հանդիպել են Արցախի բարեկամների համաժողովի մասնակիցների հետ

ՀՀ ԱԳՆ պաշտոնյաները  հանդիպել են  Արցախի բարեկամների համաժողովի մասնակիցների հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
«Ողջունելով հյուրերին՝ Գրիգոր Հովհաննիսյանն արձանագրեց, որ Հայաստանը և Լատինական Ամերիկայի ժողովուրդները միահյուսված են ամուր պատմական բարեկամական կապերով՝ հիմնված փոխադարձ վստահության և հարգանքի վրա: 
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակվեցին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման, Հայոց ցեղասպանության ճանաչման, տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցերի շուրջ: Անդրադարձ կատարվեց նաև առանձին երկրների հետ երկկողմ հարաբերություններին։
ԱԳ նախարարի տեղակալը երախտագիտություն հայտնեց հյուրերին՝ Արցախի ժողովրդին սատարելու և նրա կողքին լինելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -72-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search