Artsakhpress

Հասարակական

«Պոբեդա» ավիաընկերությունը, որը թռիչքներ է իրականացնում Հայաստան, 40%-ով բարձրացնում է տոմսերի գները. «Վեդոմոստի»

Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերության դուստր ընկերություն «Պոբեդա»-ն ձմեռային չվացուցակում (հոկտեմբերի 28-ից) 25 եվրոյով բարձրացնում է արտասահմանյան օդանավակայաններից Ռուսաստան կատարվող թռիչքների տոմսերի գինը:

«Պոբեդա» ավիաընկերությունը, որը թռիչքներ է իրականացնում Հայաստան, 40%-ով բարձրացնում է տոմսերի գները. «Վեդոմոստի»

«Պոբեդա» ավիաընկերությունը, որը թռիչքներ է իրականացնում Հայաստան, 40%-ով բարձրացնում է տոմսերի գները. «Վեդոմոստի»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Tert.am-ը:
«Ավիաընկերության մեկ ուղղությամբ միջազգային տոմսի միջին արժեքն անցյալ ձմեռային չվացուցակում եղել է 4500 ռուբլի: Այսպիսով՝ այս տարի տոմսերի գինը բարձրանում է միջինը 40%-ով»,- նշել է ավիաընկերության ներկայացուցիչ Ելենա Սելիվանովան:
Տոմսերի գնի թանկացումը պայմանավորված է Մոսկվայի քաղաքային դատարանի հոկտեմբերի 8-ի որոշմամբ, ըստ որի ավիաընկերությանն արգելվել է արտասահմանյան օդանավակայաններում ուղևորների գրանցման համար 25 եվրո գանձել:
«Պոբեդա»-ն Ռուսաստանի՝ մեծությամբ 4-րդ ավիափոխադրողն է: Այն թռիչքներ է կատարում 28 միջազգային ուղղություններով, այդ թվում՝ Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրի:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ավիաընկերությունը վերականգնել է թռիչքները դեպի Գյումրի, որոնք մի պահ չեղարկվել էին:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -41-:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն. այսօր նրան դիմավորել են Ստեփանակերտում

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

Մոսկվայում սպանվել է թայբռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը

Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը

Search