Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ նոյեմբերին նախատեսվող իր այցը ԱՄՆ չի կայանա այն դեպքում, երբ հոկտեմբերին ՌԴ պլանավորված այցի հարցում խնդիրներ չկան:
Էրդողանը չի բացառել, որ իր առաջիկա այցն ԱՄՆ չի կայանա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Ռուսաստան իմ այցի հարցում ոչ մի բացասական բան չկա եւ, ամենայն հավանականությամբ, այցը կկայանա: Ինչ վերաբերում Է ԱՄՆ իմ այցին, ապա դա մենք կգնահատենք այն բանից հետո, երբ բանակցություններ կանցկացվեն ամերիկյան պատվիրակության հետ, որը ժամանելու Է այստեղ, որովհետեւ բանավեճերը, որոնք տեղի են ունենում Կոնգրեսում եւ վերաբերում են անձամբ ինձ, իմ ընտանիքին, իմ գործընկեր նախարարներին, մեծ անարգանք Է Թուրքիայի Հանրապետությանը»,-ասել Է Էրդողանը լրագրողներին: Հոկտեմբերի 9-ին Էրդողանը հայտարարել Է Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունն սկսելու մասին:
Դրա նպատակն արաբական հանրապետության հյուսիսում բուֆերային գոտու ստեղծումն Է, որը պետք Է պաշտպանական գոտի դառնա Թուրքիայի սահմանի համար եւ ուր, Անկարայի մտահղացմամբ, Թուրքիայից կկարողանան վերադառնալ սիրիացի փախստականները: ԱՄՆ-ը դատապարտել Է Թուրքիայի գործողությունները, իսկ եվրոպական երկրները կոչ են արել Անկարային անհապաղ դադարեցնել միակողմանի ռազմական գործողությունները, որոնք սպառնում են տարածաշրջանի իրադրության ապակայունացմամբ եւ վիժեցնում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի արդյունքները: Ավելի վաղ մի շարք եվրոպական երկրներ կասեցրել են զենքի մատակարարումը Թուրքիային:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -50-: