Artsakhpress

Հասարակական

Եգիպտոսում 20 փայտյա սարկոֆագ են հայտնաբերել

Եգիպտոսի Լուքսոր քաղաքի հարավային շրջանում հնագետները 20 փայտյա սարկոֆագ են հայտնաբերել:

Եգիպտոսում 20 փայտյա սարկոֆագ են հայտնաբերել

Եգիպտոսում 20 փայտյա սարկոֆագ են հայտնաբերել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Եգիպտոսի հնությունների հարցերով նախարարությանը:
Հայտնագործությունը տեղի է ունեցել Էլ-Ասասիֆ դամբարանադաշտում: Սարկոֆագները լավ են պահպանվել, այդ իսկ պատճառով դրանց վրա պարզորոշ երևում են գունագեղ նկարները և գրությունները:
Մասնագետները չեն նշում, թե որ ժամանակաշրջանին են պատկանում սարկոֆագները: Որոշ աղբյուրների հաղորդմամբ՝ այնտեղ կան Միջին, Նոր և Ուշ թագավորությունների դարաշրջաններին (մ.թ.ա. 1194-ից մինչև մ.թ. 332 թթ.) պատկանող նմուշներ:
Նախկինում այս վայրում տեղակայված է եղել եգիպտական փարավոնների մայրաքաղաքը: Հետազոտողներն այստեղ հաճախ են դամբարաններ և այլ հնագույն իրեր հայտնաբերում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -59-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն. այսօր նրան դիմավորել են Ստեփանակերտում

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

Մոսկվայում սպանվել է թայբռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը

Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը

Search