Ռումինիայի խորհրդարանի շենքում հոկտեմբերի 15-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի ու Ռումինահայոց միության աջակցությամբ բացվել է «Հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու» օրենքի ընդունման կապակցությամբ կազմակերպված ցուցահանդեսը։