Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում մշակութային միջոցառմամբ հանդես են եկել Ալավերդու քաղաքային թատրոնը և «Լազուր» ժողգործիքների համույթը

«Վալլեքս» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող մշակութաժամանցային ծրագրերի շրջանակներում հոկտեմբերի 16-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի փոքր դահլիճում «Լոռի-Մարտակերտ. բարեկամության կամուրջներ» ծրագրի շրջանակներում կազմակերպվել է «Հյուրախաղեր 25 տարի անց» խորագրով մշակութային միջոցառում:

Ստեփանակերտում մշակութային միջոցառմամբ հանդես են եկել Ալավերդու քաղաքային թատրոնը և «Լազուր» ժողգործիքների համույթը

Ստեփանակերտում  մշակութային  միջոցառմամբ   հանդես  են  եկել   Ալավերդու քաղաքային թատրոնը   և   «Լազուր»  ժողգործիքների  համույթը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միջոցառման  ընթացքում  Ալավերդու քաղաքային թատրոնը հանդես  է  եկել  Աղասի  Այվազյանի  «Դիպլիպիտո»        երաժշտական  կատակերգությամբ,  այնուհետև    կայացել  է     Ալավերդու  «Լազուր» ժողգործիքների  համույթի   համերգը:
«Արցախպրես»-ի  թղթակցի   հետ  զրույցում  Ալավերդու քաղաքային թատրոնի  գեղարվեստական   ղեկավար  Հրաչյա  Պապինյանն  ասել, որ   իրենք  առաջին  անգամ    1994  թվականին համերգային   ծրագրով  են հանդես   եկել  Արցախում,  իսկ   1995 թվականին՝  թատերական  ներկայացումներով:
Նրա  խոսքով՝   արդեն    25  տարի  է   ինչ    իրենք    հյուրախաղերով  չեն  այցելում   Արցախ:
«Մենք  դիմել  ենք  «Վալլեքս» բարեգործական  նորաստեղծ  հիմնադրամին,   և  նրանք   մեզ   աջակցել  են, որպեսզի  մեր  վաղեմի  երազանքը  կատարվի. մենք  այստեղ  ենք, որպեսզի  արցախցի  հանդիսատեսին   մի  պահ  կտրենք  առօրյա  հոգսերից   ու  մտահոգություններից:    Աղասի  Այվազյանի    «Դիպլիպիտո»      երաժշտական  կատակերգության  հիմքում  ընկած  է  այն  գաղափարը, որ   անկախ    նրանից, թե  որ  ժամանակահատվածում  ենք  ապրում, միևնույն   է   մարդկային  հարաբերությունները    և  արժեքները  նույնն  են: Չպետք   է  մտածել, որ եթե  ժամանակաշրջանը  փոխվել  է,  ուրեմն       պետք  է    փոխվի  նաև  ազգային-ավանդական  արժեքները»,-մասնավորապես  ասել   է  Հ. Պապինյանը:
Նա  նշել  է,  որ  25  տարի  անց Ստեփանակերտը    զարմանալիորեն    փոխվել  է. ամեն  ինչ    գեղեցիկ  է ու  լուսավոր:
«Մենք  հրաշալի  կապեր  ունենք  Արցախի  պետական  դրամատիկական    թատրոնի   հետ:  Մենք  տեսնում ենք, որ  այստեղ  մշակութային  կյանք  կա,  և   արցախցի  հնդիսատեսին   չենք  կարող  ոչնչով  զարմացնել»,- ավելացրել  է    գեղարվեստական   ղեկավարը:
Նշենք, որ  «Հյուրախաղեր 25 տարի անց» խորագրով մշակութային միջոցառման շրջանակներում Ալավերդու քաղաքային  թատրոնը   և   «Լազուր»  ժողգործիքների  համույթը      հանդես  են   գալու  Մարտակերտում: 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -20-:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:

Զորակոչվող բոլոր քաղաքացիները պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները. ՀՀ ՊՆ

Ի պատասխան զորակոչի և դրան հաջորդող շրջանում տեղ գտած որոշ հրապարակումների` Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող բոլոր քաղաքացիները մինչև զորակոչվելը պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, և իրավասու բժշկական հանձնաժողովների կողմից նրանց պիտանիության վերաբերյալ եզրակացությունները կայացվում են՝ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման հավելված 1-ով հաստատված զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկին համապատասխան։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանը ոչնչացրել է ստեփանակերտցիների մանկության խորհրդանիշ Արծվի հուշարձանը

Պանդորա Մկրտչյանը շարունակում է Արցախում ապրել միայնակ․ նա երեկ զանգել է հարազատներին

Առողջապահության ազգային ինստիտուտում ԼՂ-ից բռնի տեղահանվածերին մատուցվում են անվճար ստոմատոլոգիական ծառայություններ

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության սահուն շարունակության համար նոր ծրագրեր են քննարկվում և մշակվում

ԱՄՆ կատարած այցը հստակ ուղերձ ուներ՝ բոլորին ցույց տալու և ասելու, որ մենք չենք համարում, որ Արցախի թեման փակված է. Գեղամ Ստեփանյան

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը Ալեք Մանուկյանի արձանն է Ստեփանակերտում

ՀՀ բանկերը դուրս են գրել արցախցիների գրեթե բոլոր վարկերը՝ դրանք փոխանցելով ֆիննախին

ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած տեղեկատվությունը

Արցախյան շարժման 36-ամյակի առթիվ Արցախի նախագահն ու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր

Search