Artsakhpress

Հասարակական

Ձեր խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են. վարչապետը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել զոհված զինծառայողների մայրերի հետ:

Ձեր խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են. վարչապետը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ

Ձեր խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են. վարչապետը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 
Վարչապետը, մասնավորապես, նշել է. «Ուրախ եմ հանդիպման համար: Ներողություն եմ խնդրում հանդիպման ուշացման համար, բայց հույս ունեմ, որ տեսել եք իմ աշխատանքային գրաֆիկը, որը եղել է շատ ծանրաբեռնված: Այսօր մենք պատրաստ ենք քննարկելու բոլոր հարցերը, որոնք մեզ հետաքրքրում են: Բայց ես կարող եմ որպես նախաբան ասել հետևյալը. մեր նախորդ հանդիպման ժամանակ ես խոսում էի այն մասին, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների շրջանակը շատ արագ տեմպերով ընդլայնվում է և գիտեք, որ մեր վերջին խոսակցությունից հետո որոշում է կայացվել և այդ հիմնադրամը սկսել է վճարումներ կատարել 1998 թվականի հունվարի մեկից հետո զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին և առաջին խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին:
Ինչպես կառավարության շենքի առաջ հանդիպմանը հայտարարեցի՝ փաստորեն մեկուկես տարվա ընթացքում 19 տարի հետ ենք գնացել և 19 տարվա վաղեմության շահառուների խնդիրը լուծել ենք: Բնականաբար, մեր նպատակն այն է, որ մենք հետ գնանք՝ հասնենք ամենասկիզբ: Բայց իհարկե դա որոշակի աշխատանք է պահանջում մեզանից, և այդ աշխատանքը մենք իհարկե կկատարենք:
Ցանկանում եմ ևս մեկ շեշտադրում անել, որն արել եմ մեր նախորդ խոսակցության ընթացքում: Ընդհանրապես, մանավանդ այն պայմաններում, երբ բազմաթիվ հարցեր երկար տարիներ չեն լուծվել, Հայաստանում երբեմն ավելի հեշտ է հարց չլուծելը, քան հարց լուծելը, որովհետև մենք ասացվածք ունենք չէ՞, «մի տնից չենք՝ մի հալի ենք»: Երբեմն դա մեզ մխիթարում է: Երբ մեր հարցերը լուծված չեն և տեսնում ենք ոչ մեկինը լուծված չէ, դա մեզ մխիթարում է մեր ազգային ասացվածքի տրամաբանությամբ. «մի տնից չենք՝ մի հալի ենք, իր հարցն էլ լուծված չէ, իմ հարցն էլ լուծված չէ»:
Բայց երբ ամենավերջից սկսվում են հարցերը լուծվել և գալ առաջ, սակայն երբ մենք մի փոքր այդ կետից հեռու ենք, այդ պրոցեսին սկսում ենք բացասական վերաբերվել՝ մտածելով, որ այն հին տրամաբանությունը, որ «մի տնից չենք՝ մի հալի ենք»՝ պահպանվեր, քան թե հարցը այն կողմից սկսվեր լուծվել: Եվ ես դա հասկանում եմ ինչից է, որովհետև մարդիկ մտածում են, որ գուցե նույն տրամաբանության մեջ կրկին հարցը գա հասնի իրենց շեմին ու այդպես էլ այդ վերջին քայլը դեպի իրենց շեմը չանի: Բայց ես ուզում եմ հավաստիացնել, որ մենք անելու ենք դա և գնալու ենք մինչև ամենասկիզբը: Գիտեմ, որ նույնիսկ այդ դեպքում չենք կարող համարել, որ բոլոր հարցերը լուծված են, որովհետև այնուամենայնիվ ծառայության ընթացքում կան մահացած զինվորներ, որոնք դեռևս շահառու չեն համարվում, որովհետև կան տարբեր կատեգորիաներ:
Հիմա պայմանն այնպիսին է, որ մարտական հերթապահության ընթացքում պետք է  դեպքը տեղի ունեցած լինի, բայց հարցը հետևյալն է. եթե օրինակ զինվորը մարտական հերթապահության գնալիս մեքենայի մեջ նստած վթարի է ենթարկվել, ինքը մարտական հերթապահության մե՞ջ է, թե մարտական հերթապահության մեջ չէ: Ես կարծում եմ, որ ինքը նույնպես պետք է համարվի շահառու:
Այժմ մենք այս հարցն ենք լուծում: Ենթադրենք, զինվորը մարտական դիրքում չէ, այլ թիկունքում ինչ որ տեղ և ասենք հակառակորդն ականանետից կամ հրետանուց կրակել է և զինվորը զոհվել է: Այժմ նա չի համարվում շահառու: Հիմա առաջին փուլում մենք այդ զինվորների խնդիրը կլուծենք, որից հետո կնայենք նաև հետագան:
Այստեղ հարցը նաև հետևյալի մեջ է. հանգամանքները տարբեր են, որովհետև դա չի նշանակում, որ բոլոր վթարները պետք է մտնեն նույն կատեգորիայի տակ: Ես ասում եմ հետևյալը. զինվորը գնալիս է եղել մարտական հերթապահության և ճանապարհին այդ դեպքը պատահել է, կարող են լինել նաև ուրիշ դեպքեր:  Հասկանո՞ւմ եք, սա այնպիսի հարց է, որ պետք է երկար, մանրամասն լրջորեն քննարկել, լուրջ մոտեցում ցուցաբերել, բայց մի բանում կարող եք վստահ լինել, որ այս հարցը մեր մշտական ուշադրության կենտրոնում է և չի կարող այնպես լինել, որ մեր կառավարությունը որևէ քայլով, որևէ ձևով, որևէ ժեստով, որևէ անհարգալից կամ ոչ պատշաճ հարգալից վերաբերմունք ունենա զինծառայության ընթացքում որևէ հանգամանքի բերումով զոհված, մահացած որևէ զինվորի, կամ որևէ քաղաքացու նկատմամբ, ընդհանրապես, անկախ իր կարգավիճակից:
Բայց մյուս կողմից, մենք պետք է նաև հասկանանք, որ դա անխուսափելի բան է, մենք ստիպված ենք որոշ ձևակերպումներ անել, որոշակի տարբերակումներ մտցնել, որոշ կատեգորիաներ դնել, այլ տարբերակ ուղղակի չկա»:
Այնուհետև վարչապետը լսել է զոհված զինծառայողների խնդիրներն ու դիտարկումները, պատասխանել նրանց մի շարք հարցերի: Նիկոլ Փաշինյանը խոստացել է մանրամասն քննարկել ներկայացված խնդիրներն ու առաջարկությունները:
Զոհված զինծառայողների մայրերը շնորհակալություն են հայտնել վարչապետին հանդիպման և իրենց հարցերին ականջալուր լինելու համար:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -22-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search