Artsakhpress

Միջազգային

«Եթե ցանկանում են գալ, խնդրեմ, բայց թող նախապես տեղյակ պահեն». Մամեդյարովը մեկնաբանել է հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների մուտքի հարցն Ադրբեջան

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ռուսական «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ հայկական ազգանուններ ունեցող ՌԴ քաղաքացիները կարող են այցելել Ադրբեջան, բայց նրանք պետք է նախօրոք դրա մասին տեղյակ պահեն Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատանը, որպեսզի խուսափեն Ղարաբաղյան խնդրի հետ կապված «հուզական տրամադրություններից»:

«Եթե ցանկանում են գալ, խնդրեմ, բայց թող նախապես տեղյակ պահեն». Մամեդյարովը մեկնաբանել է հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների մուտքի հարցն Ադրբեջան

«Եթե ցանկանում են գալ, խնդրեմ, բայց թող նախապես տեղյակ պահեն». Մամեդյարովը մեկնաբանել է հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների մուտքի հարցն Ադրբեջան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ավելի վաղ ՌԴ քաղաքացի հանդիսացող Քրիստինա Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ 13 ժամ է անցկացրել Բաքվի միջազգային օդանավակայանում՝ տեղեկատվական մեկուսացման պայմաններում: Նա ցանկացել էր ամանորյա տոները դիմավորել Ադրբեջանում, բայց արդեն անձնագրային բաժնում նրան կանգնեցրել են: Գևորգյանը տեղեկացրել է նաև, որ իրենից բացի՝ ևս երկու ընտանիք չի կարողացել մուտք գործել Բաքու՝ հարազատներից մեկի հայկական ազգանվան պատճառով: Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Գևորգյանի հետ կապվածը «մասնավոր դեպք էր», և որ «ռուս-ադրբեջանական հարաբերություններում ոչ մի խնդիր չկա»: ՌԴ արտգործնախարարությունը, իր հերթին, հայտարարել էր, որ հայկական արմատներով ռուսաստանցիների նկատմամբ Ադրբեջանի մոտեցումն անընդունելի է, հայտնում է Tert.am-ը:
«Մենք ասում ենք, որ եթե կան հայկական ազգանուններով Ռուսաստանի քաղաքացիներ, որոնք ցանկանում են այցելել Ադրբեջան, խնդրեմ: Բայց նրանք թող գոնե տեղյակ պահեն դրա մասին Մոսկվայում մեր դեսպանատանը, որովհետև մենք Ռուսաստանի հետ ունենք անայցագրային ռեժիմ, սակայն ստացած տեղեկատվությունը մեզ կօգնի թույլ չտալ որևէ պատահար՝ հաշվի առնելով գոյություն ունեցող հակամարտությունը: Մենք այս թեմայով միշտ շատ անկեղծ ենք խոսել Ռուսաստանի հետ»,-հայտարարել է Էլմար Մամեդյարովը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -23-:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search