Artsakhpress

Հասարակական

Պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը Կովսականում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նախօրեին Քաշաթաղի շրջան կատարած այցի ընթացքում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Կովսական քաղաքում:

Պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը Կովսականում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը Կովսականում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ խորհրդակցությանը քննարկվել են համայնքի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Պետական նախարարը նշել է, որ, տեղեկանալով այս ընթացքում ծագած հարցերին, դրանք անպայման հաշվի կառնվեն հետագա աշխատանքում:
Խորհրդակցությանը ներկա Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը նշել է, որ Քաշաթաղի հարավային թևում այս տարի հիմնական աշխատանքները կենտրոնացված են եղել ճանապարհաշինության և ջրատարների մաքրման ու վերականգման ուղղությամբ:
«Մոտ 30 կմ ջրատարներ են մաքրվել Միջնավան-Կովսական հատվածում: Տարեսկզբին զգալի աշխատանք է տարվել Կապան-Կովսական ճանապարհի հարթեցման և շարունակական պահպանման ուղղությամբ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի Միջնավանից Կովսական ընկած ճանապարհահատվածը եզրերից մաքրվի: Արդյունքում կունենանք ավելի բարեկարգ ու հարթ ճանապարհ: Մեկ այլ պայմանավորվածություն ձեռք է բերվել Ծոփաձոր համայնքում կամուրջի վերականգնման աշխատանքների համար: Կապիտալ շինարարության ծրագրի շրջանակներում Միջնավան համայնքում մեկնարկել են բազմաբնակարան շենքի կառուցման աշխատանքները: Բարեգործական միջոցներով Կովսականի մանկապարտեզի հարևանությամբ «Թուֆենկյան» հիմնադրամը հիմնել է խաղահրապարակ: Ներկայումս էլ քննարկումներ են ընթանում  Ֆրեզնոյի հայերի մի խումբ նվիրատուների հետ, որպեսզի Կովսականի հիվանդանոցի նախկին մասնաշենքը վերականգնվի ու հանձնվի շահագործման»,- մանրամասնել է Ս. Սարգսյանը:
Անդրադառնալով Քաշաթաղի շրջանում կատարված շինարարական աշխատանքներին՝ ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը նշել է, որ մեկնարկել են Միջնավան-Վան ջրամատակարարման ցանցի կառուցման աշխատանքները:
«Առաջին փուլում իրականացնելու ենք հողային ջրագծի կառուցման աշխատանքներ: Սկսվելու է նաև մայր ջրագծի կառուցումը, որը նախատեսվում է ավարտել գալիք տարում: Կովսականում ավարտելու ենք 1 բազմազավակ ընտանիքի համար կառուցվող տան շինարարությունը, ևս մեկն էլ կմեկնարկի»,- ավելացրել է Կ. Շահրամանյանը:
Իսկ ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Տիգրան Ծատրյանն անդրադարձել է հիմնադրամի կողմից կյանքի կոչվող մի շարք ծրագրերի, որոնք նպատակ ունեն գյուղական համայնքներում զարգացնելու գյուղատնտեսության ոլորտը:
Նա նշել է, որ աջակցությունը տրամադրվում է հողագործության և անասնապահության ոլորտներում: Գործընթացն իրականացվում է երկու եղանակով՝ ցածր տոկոսադրույքներով փոխառությունների տրամադրում և բանկերի ու ֆինանսավարկային կազմակերպություններից տրամադրված վարկերի տոկոսների սուբսիդավորում:
Խորհրդակցությանը մասնակցում էին ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամայիս Ավագյանը, ոստիկանության պետի տեղակալ Գագիկ Ղահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -43-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search