Artsakhpress

Մշակույթ

Հայկական լավաշն աշխարհի 50 լավագույն հացատեսակների շարքում. CNN

Հայկական լավաշը հայտնվել է աշխարհի 50 լավագույն հացատեսակների ցանկում, համապատասխան հոդվածը լույս է տեսել ամերիկյան հեղինակավոր CNN պարբերականում:

Հայկական լավաշն աշխարհի 50 լավագույն հացատեսակների շարքում. CNN

Հայկական լավաշն աշխարհի 50 լավագույն հացատեսակների շարքում. CNN
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նկատենք, որ հոդվածում ներկայացված են աշխարհի 50 լավագույն հացի սորտերը: Այս ցուցակի մեջ երկրորդ տեղը գրավեց հայկական լավաշը:
«Երբ ձեր հայ սկեսուրը հարսանիքի ժամանակ՝ ձեռքին  հաց, մոտենում ձեզ, մի զարմացեք: Նորապսակներին  զարդ է  լավաշն այստեղ: Այն  խորհրդանշում է կյանքի առատությունն ու բարգավաճումը: Միգուցե դա է պատճառը, որ լավաշի  պատրաստելու գործընթացը պահանջում է նաև  հարազատների մասնակցություն»,- Panorama.am-ի փոխանցմամբ՝ նշվում է հոդվածում։
Հեղինակը  նաև պատմում է, որ այս ավանդական հացը թխելիս մի խումբ կանայք հավաքվում են, պատրաստում խմորը, մանրակրկիտ տեղավորում այն  համապատասխան բարձի վրա, ամրացնում և  ուժեղ հարվածում  նախապես վառած  թոնրի  պատին, որտեղ բարձր ջերմաստիճանի տակ   թխվում է  լավաշը:
Հոդվածում հիշեցնում են, որ հացը այնպիսի կարևոր դեր է խաղում Հայաստանի մշակույթի մեջ, որ այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում:
Ըստ  CNN- ի ՝  50 լավագույն հացի տեսակների ցանկում  ներառված են  այնպիսի երկրներ, ինչպիսիք են Աֆղանստանը, Բրազիլիան, Եգիպտոսը, Ավստրալիան, Բանգլադեշը, Կանադան, Չիլին, Չինաստանը, Եթովպիան և այլն:
 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -68-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն. այսօր նրան դիմավորել են Ստեփանակերտում

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

Մոսկվայում սպանվել է թայբռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը

Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը

Search