Artsakhpress

Միջազգային

Լիբանանի իշխանությունները ուզում են մեսենջերներով զանգերի համար վճար սահմանել

Լիբանանի կառավարությունը երկրի 2020թ․ բյուջեի նախագծում եկամուտները մեծացնելու ջանքերի շրջանակում հավանության է արժանացրել WhatsApp եւ նման այլ հավելվածների միջոցով զանգերի համար վճար սահմանելու առաջարկությունը:

Լիբանանի իշխանությունները ուզում են մեսենջերներով զանգերի համար վճար սահմանել

Լիբանանի իշխանությունները ուզում են մեսենջերներով զանգերի համար վճար սահմանել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Լիբանանն ունի աշխարհում ամենաբարձր պարտքային պարտավորությունները, ցածր աճ եւ քայքայվող ենթակառուցվածք, նրա ֆինանսական համակարգը դժվարություններ է կրում կապիտալի ներհոսքի դանդաղման պատճառով։ Կառավարությունը հայտարարել է «արտակարգ տնտեսական իրավիճակ» եւ խոստացել է ճգնաժամի կանխման միջոցներ ձեռնարկել, փոխանցում է news.am-ը:
Տեղեկատվության նախարար Ջամալ Ալ Ջարան հինգշաբթի օրը հայտարարել է, որ նախարարների կաբինետը հանաձայնել է օրական 20 ցենտ վճար սահմանել ինտերնետի միջոցով ձայնային կապի (VoIP) համար, որն օգտագործվում է այնպիսի հավելվածներով, ինչպիսին է Whatsapp-ը։ Վճարը կարող է տարեկան 250 միլիոն դոլարի եկամուտ բերե՝ երկրում VoIP-ի 3,5 միլիոն օգտատերերից։
Լիբանանում կա ծառայությունների միայն երկու մատակարար, երկուսն էլ պետությանն են պատկանում։ Բացի այդ, երկիրը տարածաշրջանում  բջջային կապի ամենաթանկ սակագներն ունի։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -13-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մոսկվայում հողին հանձնեցին լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանին. տեսանյութ

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Դեկտեմբերի 23-ից Արցախի դպրոցներում սկսվելու է ձմեռային արձակուրդը. երկարաձգման մասին որևէ հրաման չկա

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Search