ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին եւ Սենատում դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Չաք Շումերը գտնում են, որ Սիրիայի հյուսիս-արեւելքի վերաբերյալ ամերիկա-թուրքական պայմանավորվածությունները խախտում են վստահությունը Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության նկատմամբ:
Թուրքիայի հետ պայմանավորվածությունները խախտում են վստահությունն ԱՄՆ-ի քաղաքականության նկատմամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին ասված Է օրենսդիրների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակված Է Փելոսիի կայքում:
«Մեր քուրդ գործընկերների վրա Թուրքիայի անխնա հարձակման համար նրա նկատմամբ պատժամիջոցների հարցում ընկրկելու նախագահի որոշումը՝ կրակի ձեւական դադարեցման դիմաց, լրջորեն խախտում Է վստահությունն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության նկատմամբ եւ վտանգավոր ազդանշաններ ուղարկում մեր դաշնակիցներին, ինչպես նաեւ մեր թշնամիներին առ այն, որ մեր խոսքին չի կարելի հավատալ»,- նշում են Փելոսին եւ Շումերը:
«Նախագահ Էրդողանը դույզն-ինչ չնահանջեց, իսկ նախագահ Թրամփը նրան տվեց ամեն ինչ»,- պնդում են օրենսդիրները:
Փելոսիի եւ Շումերի համոզմամբ՝ «նախագահի քաղաքականությունից շահում են միայի մեր կահառակորդները՝ ԻՊ-ն, Բաշար Ասադը, Վլադիմիր Պուտինը եւ Իրանը»:
Նրանք հավելել են, որ հաջորդ շաբաթ Ներկայացոցիչների պալատը «կոշտ պատժամիջոցների երկկուսակցական փաթեթ կընդունի Թուրքիայի նկատմամբ՝ կոչված հետ շրջելու Թրամփի կողմից Սիրիայում հրահրված հումանիտար աղետը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -17-: