Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-ի հանձնակատարը ճշտել Է՝ ինչպես են Վաշինգտոնն ու Անկարան որոշելու անվտանգության գոտին Սիրիայում

Անվտանգության գոտին, որի ստեղծման շուրջ ԱՄՆ-ը եւ Թուրքիան պայմանավորվել են Անկարայում կայացած բանակցությունների արդյունքներով, ներառելու Է սիրիա-թուրքական սահմանից 30 կիլոմետր հարավ ընկած շրջանը, սակայն խոսքը վերաբերում Է միայն այն տարածքներին, որոնք այժմ վերահսկվում են Թուրքիայի զինուժերի կողմից:

ԱՄՆ-ի հանձնակատարը ճշտել Է՝ ինչպես են Վաշինգտոնն ու Անկարան որոշելու անվտանգության գոտին Սիրիայում

ԱՄՆ-ի հանձնակատարը ճշտել Է՝ ինչպես են Վաշինգտոնն ու Անկարան որոշելու անվտանգության գոտին Սիրիայում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Այդ մասին հոկտեմբերի 17-ին լրագրողներին հայտնել Է Սիրիայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին:

«Թուրքերը խոսում են անվտանգության գոտու մասին, որը նրանք իրենք կցանկանային տեսնել, եւ նրանք հենվում են այն բանի վրա, ինչ մենք ավելի վաղ արել Էինք օգոստոսին, երբ անվտանգության գոտին ձգվում Էր Եփրատից մինչեւ Իրաքի հետ սահմանը»,-նրա խոսքը մեջբերել Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը:

«Իսկ այժմ մենք ունենք այլ իրադրություն, երբ թուրքերը 30 կիլոմետր առաջ են շարժվել Սիրիայի հյուսիսարեւելյան տարածաշրջանի կենտրոնական մասում եւ մինչ այժմ մարտեր են մղում այնտեղ: Եվ այժմ մենք հենց դրա վրա ենք կենտրոնացնում մեր ուշադրությունը, որովհետեւ հենց այդ տեղամասն ենք մենք սահմանում որպես Թուրքիայի կողմից վերահսկվող անվտանգության գոտի»,-ասել Է Ջեֆրին:

Նրա խոսքով՝ պլանով նախատեսվում Է, որ քրդերն իրենց ուժերը պետք Է դուրս բերեն «այն շրջաններից, որոնք այժմ վերահսկում են թուրքերը»: Փաստորեն, ինչպես ճշտել Է ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը, քրդերը պետք Է հեռանան M4 ճանապարհից այն կողմ, որը ձգվում Է սիրիա-թուրքական սահմանին զուգահեռ: Ընդսմին Ջեֆրին նշել Է, որ խոսքը չի վերաբերում այն տարածքներին, որոնք թուրքերն այժմ չեն վերահսկում
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -33-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Հայտնի են անգլերենի, ֆրանսերենի և ռուսերենի միասնական քննությունների արդյունքները

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Արցախում կխստացվեն հակահամաճարակային միջոցները. Արայիկ Հարությունյանը պարետատան նիստին նոր հանձնարարականներ է տվել

Search