Թուրքիայի զինված ուժերը հոկտեմբերի 18-ին Սիրիայի հյուսիս-արեւելքում վերսկսել են գրոհները Ռաս Էլ Այն քաղաքի վրա, չնայած ժամանակավոր հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ ձեռք բերված համաձայնությանը:
Թուրքիան վերսկսել Է գործողությունը Սիրիայում, չնայած ԱՄՆ-ի հետ համաձայնությանը. Al Mayadeen
Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել Է, որ քաղաքի մի քանի թաղամասերում վերսկսվել են հրաձգությունն ու բախումները:
Թուրքիայի իշխանություններն առայժմ չեն մեկնաբանում այս տեղեկատվությունը:
Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել Է Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունն սկսելու մասին: Դրա նպատակն արաբական հանրապետության հյուսիսում բուֆերային գոտու ստեղծումն Է, որը պետք Է պաշտպանական գոտի դառնա Թուրքիայի սահմանի համար եւ ուր, Անկարայի մտահղացմամբ, Թուրքիայից կկարողանան վերադառնալ սիրիացի փախստականները:
Հոկտեմբերի 17-ին ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը Անկարայում Միացյալ Նահանգների դեսպանատանը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է, որ Թուրքիան համաձայնել Է 120 ժամով կասեցնել իր ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիս-արեւելքում: Նա նաեւ նշել Է, որ Վաշինգտոնը եւ Անկարան պայմանավորվել են արաբական երկրի հետ սահմանում անվտանգության գոտու ստեղծման շուրջ: