Եվրամիության գագաթնաժողովն ուրբաթ օրը Քրիստին Լագարդին հաստատել է Եվրոպայի կենտրոնական բանկի (ԵԿԲ) նոր ղեկավարի պաշտոնում:
ԵՄ գագաթնաժողովը Լագարդին հաստատել է ԵԿԲ նոր ղեկավարի պաշտոնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Aysor.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Եվրախորհրդի մամուլի ծառայությունը
«Այսօր Եվրոպական խորհուրդը Քրիստին Լագարդին ութ տարի ժամկետով նշանակել է Եվրոպայի կենտրոնական բանկի նախագահ», - ասված է գագաթնաժողովում տարածված հաղորդագրության մեջ:
Լագարդը Մարիո Դրագիին կփոխարինի 2019 թվականի նոյեմբերի 1-ից: Նրա թեկնածությունը ԵՄ-ի ղեկավարների հետ արդեն համաձայնեցված էր հուլիսին կայացած գագաթնաժողովում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -45-: