Թուրքիայում շարունակում է մեծ աղմուկ հանել այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական Հանրապետության նախագահ Մուստաֆա Աքընջի արձագանքը՝ Թուրքիայի կողմից Սիրիայում սկսած և ժամանակավորապես դադարեցրած «Խաղաղության ակունք» ռազմական գործողության վերաբերյալ։
Սիրիայում Թուրքիայի գործողությունը դատապարտելու համար Հյուսիսային Կիպրոսի ղեկավարը մահվան սպառնալիքներ է ստացել
Տեղի ունեցածից հետո, հայտնի է դարձել, որ Աքընջըն այդ հայտարարության պատճառով մահվան սպառնալիքներ ու հայհոյանքոներ պարունակող նամակներ է ստացել։ Ինքնահռչակ երկրի նախագահականն էլ նամակի հեղինակների անունները ուղարկել է ոստիկանություն և դատախազություն։