Artsakhpress

Հասարակական

Կովկասի զարդ. Irish Examiner-ը` Հայաստանի զբոսաշրջային գրավչության մասին

Ryanair իռլանդական ավիաընկերության Հայաստանի ավիաշուկա մուտք գործելու կապակցությամբ իռլանդական Irish Examiner պարբերականը ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը: Պարբերականը Հայաստանը բնութագրել է որպես «Կովկասի զարդ»:

Կովկասի զարդ. Irish Examiner-ը` Հայաստանի զբոսաշրջային գրավչության մասին

Կովկասի զարդ. Irish Examiner-ը` Հայաստանի զբոսաշրջային գրավչության մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիշեցնելով, որ Հայաստանն առաջին երկիրն է, որն ընդունել է քրիստոնեությունը` պարբերականը նշել է, որ մեր երկրում կան բազմաթիվ հիասքանչ վանքեր և եկեղեցիներ: Այն առանձնացրել է Գեղարդն ու Նորավանքը:
Պարբերականն անդրադարձել է Սևանա լճին և այլ ազգային պարկերի:
Հայաստան գալու դեպքում պարբերականն առաջարկել է նաև այցելել Տաթևի վանական համալիր և օգտվել աշխարհի ամենաերկար ճոպանուղուց:
Խոսելով Երևանի մասին` Irish Examiner-ը նշել է, որ քաղաքի ճարտարապետությունը տպավորիչ է: «Աշխույժ, պատմական մայրաքաղաք, որը հպարտորեն կրում է եվրասիական ժառանգությունը: Հայաստանի մայրաքաղաքը հարուստ է  այնպիսի ճարտարապետությամբ, որն արժանի է տեղ գտնել զբոսաշրջային ուղեցույցներում»,-ընդգծված է պարբերականում:
Irish Examiner-ը շեշտել է, որ Երևանը հարուստ է բազմաթիվ ռեստորաններով ու սրճարաններով, որտեղ կարելի է հրաշալի ժամանակ անցկացնել:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -13-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Search