Artsakhpress

Միջազգային

Ֆրանսիացի պատգամավորները կոչ են անում բացառել Թուրքիան ՆԱՏՕ-ից

Ֆրանսիան եւ ԵՄ-ը պետք է պատժամիջոցներ սահմանեն Անկարայի դեմ՝ Սիրիայում ռազմական գործողությունների համար, եւ Թուրքիան բացառեն ՆԱՏՕ-ից:

Ֆրանսիացի պատգամավորները կոչ են անում բացառել Թուրքիան ՆԱՏՕ-ից

Ֆրանսիացի պատգամավորները կոչ են անում բացառել Թուրքիան ՆԱՏՕ-ից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նման կոչով Ֆրանսիայի իշխանություններին են դիմել ֆրանսիացի պատգամավորները, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Le Figaro-ին:
«Մեզ խորապես վրդովվեցնում է Սիրիա Թուրքիայի ռազմական ներխուժումը, ինչպես նաեւ այդ ներխուժման հարցում արեւմտյան դեմոկրատիայի անգործությունը, միջազգային իրավունքի կոպտագույն խախտումն ու ողջ տարածաշրջանի ապակայունացումը: Ֆրանսիային եւ ԵՄ-ին կոչ ենք անում անհապաղ գործողություններ եւ միջոցներ ձեռնարկել»,- news.am-ի փոխանցմամբ՝  ասվում է ուղերձում:
Այդ միջոցների թվում պատգամավորները նշել են ՆԱՏՕ-ում Թուրքիայի անդամակցության դադարեցումը: Նրանք նաեւ պահանջել են Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանել, նույնատիպ միջոցներ, որոնք ընդունվեցին Ռուսաստանի դեմ: Բացի այդ, պատգամավորները պահանջել են դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցով բոլոր բանակցությունները:
«Անհրաժեշտ է պաշտպանել մեր քուրդ դաշնակիցներին, որոնք արդեն բարձր գին են վճարել՝ մեզ հետ միասին պայքարելով: Մենք բարոյական պարտք ունենք քուրդ զինյալների առջեւ, որոնց Թուրքիայի նախագահը հանդգնում է ահաբեկիչներ անվանել»,- նշվում է ուղերձում: 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -19-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Search