Artsakhpress

Մշակույթ

Մինսկում կայացել է «Հայ մարտիկները Բելառուսի ազատագրման մարտերում (1941-1944)» աշխատության շնորհանդեսը

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացել է «Հայ մարտիկները Բելառուսի ազատագրման մարտերում (1941-1944)» գիտական հրատարակության շնորհանդեսը:

Մինսկում կայացել է «Հայ մարտիկները Բելառուսի ազատագրման մարտերում (1941-1944)» աշխատության շնորհանդեսը

Մինսկում կայացել է «Հայ մարտիկները Բելառուսի ազատագրման մարտերում (1941-1944)» աշխատության շնորհանդեսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ, գրում է «Բելառուսն այսօր» պարբերականը:
«Առաջին անգամ գրքում մեկտեղված են Բելառուսի տարածքում զոհված, անհայտ կորած և հուղարկավորված 3429 հայ ռազմիկների մասին կենսագրական տեղեկագրերը։ Առանձնացվել է Բրեստի ամրոցի պաշտպան հայերի ցուցակը: Դրանում կա 101 անուն»,- ասված է պարբերականի հրապարակման մեջ:
 
Նշվում է, որ գրքում տեղ են գտել Բելառուսում ռազմական սխրանքների և արժանիքների համար պարգևատրված ավելի քան երկու հազար հայերի պատվոգրերից հատվածներ, 30 ականավոր հրամանատարների մասին հակիրճ կենսագրական ակնարկներ, Խորհրդային Միության 15 հերոսների, հայկական ծագմամբ Փառքի հայ շքանշանակիրների մասին պատմություններ:
Հրատարակությունը ներառել է նաև առանձին ակնարկներ Վորոշիլովի անվան 51-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի, ինչպես նաև «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան պատմության մասին, որոնք 1944 թվականի ամռանը մասնակցել են Բելառուսի ազատագրմանը:
Հաղորդվում է, որ նախագծի ղեկավարը Հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցության «ԱՆԻՎ» հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Խեչոյանն է:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -24-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Հարությունյանը երիտասարդ էր ու մեզ հետ միասին կռվում էր. Սասուն Միքայելյան

Ստեփանակերտում կայացել է «Վստահություն» կուսակցության հիմնադիր համագումարը

Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր 2020 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին

Արցախում համահայկական ճամբար կկազմակերպվի

Search