162082 (1998 HL1) անվանումով աստերոիդը, որը 400 մետրից մինչև 1 կիլոմետր է, Երկրին կմոտենա հոկտեմբերի 25-ին:
Հոկտեմբերի 25-ին Երկիր մոլորակին աստերոիդ կմոտենա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնել է ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության` NASA-ի մերձերկրային օբյեկտների հետազոտման կենտրոնը:
NASA-ի տվյալներով՝ աստերոիդը Երկիր մոլորակից նվազագույն հեռավորության վրա կգտնվի հոկտեմբերի 25-ին՝ երևանյան ժամանակով ժամը 21:21-ին: Հաղորդվում է, որ Երկրի համար աստերոիդը վտանգ չի ներկայացնում:
Աստերոիդը պատկանում է «Ապոլոնների» խմբին, որը հայտնաբերվել է 1932 թվականի ապրիլի 24-ին Կառլ Ռեյնմուտի կողմից: Ընդհանուր առմամբ, խմբում հայտնի է ավելի քան 5 հազար աստերոիդ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -30-: