Artsakhpress

Սպորտ

«Կարկառ» ճամբարում տեղի է ունեցել «Ձյուդոն բաց երկնքի տակ» խորագրով փառատոնի բացման արարողությունը

ԱՀ և ՀՀ ձյուդոյի վետերանների միության համատեղ նախաձեռնությամբ Ստեփանակերտի մոտակայքում գտնվող «Կարկառ» ճամբարում այսօր տեղի է ունեցել «Ձյուդոն բաց երկնքի տակ» խորագրով փառատոնի բացման արարողությունը:

«Կարկառ» ճամբարում տեղի է ունեցել «Ձյուդոն բաց երկնքի տակ» խորագրով փառատոնի բացման արարողությունը

«Կարկառ»  ճամբարում       տեղի  է   ունեցել     «Ձյուդոն բաց երկնքի տակ»  խորագրով   փառատոնի    բացման     արարողությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Փառատոնին  Արցախից  և   Հայաստանից մասնակցում են  շուրջ   80  մարզիկ:  Միջոցառմանը  մարզիկները  հանդես  են  եկել   ցուցադրական   ելույթներով:    
«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում   ԱՀ  ձյուդոյի  վետերանների   միության  նախագահ   Իվան  Ազիզբեկյանն  ասել   է,  որ    ձյուդոյի   փառատոնը    տևելու  է  երեք  օր:
«Մեր   նպատակն  է, որպեսզի ավելի   շատ  թվով  երեխաներ զբաղվեն   սպորտով: Սպորտն   առաջին  հերթին    առողջ  ապրելակերպ  է: Ֆիզիկական ակտիվությունը կարևոր դեր է  խաղում մարդու կյանքում, սակայն քչերն են, որ կանոնավոր զբաղվում  են  սպորտով:  Մենք    կոչ ենք  անում  բոլորին, որպեսզի   սիրեն  և  զբաղվեն  սպորտով»,-մասնավորապես   ասել   է. Ազիզբեկյանը:
ՀՀ   ձյուդոյի   վետերանների  միության       նախագահ  Տիգրան   Մալխասյանն էլ  ասել է, որ  Արցախում  առաջին  անգամ  է   կազմակերպվում  ձյուդոյի  փառատոն. նպատակ  ունեն    այն  դարձնել  ամենամյա:
Նրա  խոսքով՝  միջոցառումը  խթան  կհանդիսանա    մասսայականացնել   ձյուդո   մարզաձևը,   սեր  առաջացնել    երեխաների   մոտ  դեպի    ձյուդոն: 
Տ. Մալխասյանի   գնահատմամբ՝   արցախցի    մարզիկներն  ունեն    մեծ  ներուժ  և  կամք. նրանք    հնարավորություն  են  ունենում  մասնակցելու   տարբեր միջազգային մրցաշարերի   և  գրանցել  հաղթանակներ:
 
ԱՀ   ձյուդոյի   վետերանների  միության       անդամ   Սուսաննա   Հայրապետյանը  մեզ  հետ  զրույցում  ասել է, որ    ինքը      ձյուդոյով   սկսել է զբաղվել   դեռևս  1980-ական  թվականներին:
Նա  նշել է, որ  80-ականներին պարապմունքներն  անցկացնելու  համար  իրենք   չունեին    համապատասխան    պայմաններ, մարզադահլիճներ:
«Շատ  ուրախալի  է, որ   այսօր  ԱՀ-ում   զարգանում  է  ձյուդոն:  Շնորհիվ     բանիմաց  մարզիչների,   արցախցի    մարզիկներն  այսօր  կարողանում  են   ոչ  միայն  ՀՀ-ում, այլև   արտերկրում   մասնակցել      առաջնությունների    և   գրավել մրցանակային  տեղեր»,- ավելացրել  է  Ս.   Հայրապետյանը:
ԱՀ   ձյուդոյի   վետերանների  միության       անդամ   Էլեոնորա  Ավանեսյանի  խոսքով՝    ինքը   ձյուդոյով   սկսել է  զբաղվել  1990-ական  թվականներին:
Նա  ասել  է, որ    ձյուդո   մարզաձևն  իր  կյանքում  առանցքային  տեղ  է   ունեցել:
«Ձյուդոյի   մարզիկները  միշտ   տարբերվել  են  իրենց   ինքնատիպությամբ, համեստությամբ, բարի   վերաբերմունքով, ուժեղ  ոգով  և ամուր   կամքով:   Բոլոր  մարզաձևերից  ես  առանձնացնում  եմ   ձյուդոն,  և   խորհուրդ  եմ  տալիս  որպեսզի  բոլորն   զբաղվեն    ձյուդոյով: 90-ականներին     մենք  պարապում      էինք  կիսավեր    մարզադահլիճներում,     չկար    անհրաժեշտ   գույք, հնարավորություն  չունեինք   անգամ    մասնակցել  ՀՀ-ն   ձյուդոյի  առաջնություններին:  Այսօր    ունենք    կահավորված  մարզադահլիճներ  և  մարզագույք:  Ի  դեմս  Իվան Ազիզբեկյանի,     ներկայումս   արցախցի մարզիչները  ջանք  ու  եռանդ  չեն  խնայում  լավագույն  մարզիկներ    պատրաստելու  համար,   և  իրենց  ունեցած  փորձն  ու   գիտելիքներն  են  փոխանցում   նոր  սերնդին»,-ավելացրել   է   Է. Ավանեսյանը:
 
Ձյուդոյի    փառատոնին    ներկա  էին  ԱՀ  կրթության, գիտության  և  սպորտի  նախարարության  ներկայացուցիչներ,    ԱՀ  Ազգային  ժողովի   պատգամավորներ, պետական  այլ  այրեր, ԱՀ   ձյուդոյի  վետերանների   միության       անդամներ, մարզասերներ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -40-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Արայիկ Հարությունյանը երիտասարդ էր ու մեզ հետ միասին կռվում էր. Սասուն Միքայելյան

Ստեփանակերտում կայացել է «Վստահություն» կուսակցության հիմնադիր համագումարը

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search