Artsakhpress

Հասարակական

Հայաստանում գրիպի սեզոնին սպասվում են H1N1, H3N2 ենթատեսակներն ու B տեսակը

Հայաստանում այս տարի գրիպի սեզոնին մասնագետները սպասում են համեմատաբար թեթև իրավիճակ: Սեզոնին Հայաստանում շրջանառվող հնարավոր տեսակներն ու ենթատեսակները կլինեն A(H1N1)-ը, A(H3N2)-ը և B-ն:

Հայաստանում գրիպի սեզոնին սպասվում են H1N1, H3N2 ենթատեսակներն ու B տեսակը

Հայաստանում գրիպի սեզոնին սպասվում են H1N1, H3N2 ենթատեսակներն ու B տեսակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
«Գրիպի սեզոնին շրջանառվող հնարավոր տեսակներն ու ենթատեսակները այս տարի կլինեն A(H1N1)-ը, A(H3N2)-ը և B-ն: Կանխատեսումներն այսպիսին են, սակայն, թե հետագայում իրավիճակի ինչ զարգացումներ կլինեն, ցույց կտան մեր դիտարկումները»,-ասաց Թորոսյանն ու հավելեց՝ Հայաստանում այդ տեսակներին ծանոթ են:
Նա նկատեց՝ դրանց վտանգավորության աստիճանը կախված է անհատից, նրա ռիսկային խմբի պատկանելիությունից, զգոնությունից: Թորոսյանը նշեց՝ գրիպը կարելի է անցկացնել շատ հեշտ, առանց անկողնային ռեժիմի, գրագետ բժշկի խորհրդատվությամբ, և կարելի է հասցնել նույնիսկ հոսպիտալացման: Հետևաբար` մասնագետը կարևորեց առաջին ախտանշանների դեպքում բժշկի խորհրդատվությանը դիմելը:
Ամեն տարի գրիպի սեզոնն իր առանձնահատկությունն է ունենում: Թորոսյանը նշեց, որ 4 տարին մեկ գրիպի առումով պիկեր են լինում, և նախորդ սեզոնը հիմնավորվել է, որ սպասումները ճիշտ էին: «Այս տարի համեմատաբար հանդարտ իրավիճակ ենք սպասում: Սակայն երբեք հստակ կանխատեսումներ չենք կարող անել, դա ցույց
կտան մեր օրական, շաբաթական մշտադիտարկման արդյունքները»,-ասաց Թորոսյանը:
Նա տեղեկացրեց, որ այս պահին շրջանառվող գրիպի հարուցիչ չունենք: Թորոսյանը նշեց, որ դա թույլ են տալիս եղանակային պայմանները:  
Գրիպի սեզոնը սկսվում է ընթացիկ տարվա 40-րդ շաբաթից և շարունակվում մինչև եկող տարվա 20-րդ շաբաթը, ինչը համընկնում է հոկտեմբերից մայիս ամիսներին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -45-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Հզոր երկրաշարժ` Իրանում. այն զգացվել է Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերում եւ Երեւանում

Հայաստանն առաջարկել է փրկարարարական ուժեր ուղարկել Իրանի երկրաշարժի գոտի

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է նախագահի թեկնածու. կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը

Ստեփանակերտում կկազմակերպվի «Իմ սեր Հայաստան» խորագրով ֆլեշմոբ

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Search