Artsakhpress

Միջազգային

Բախումներ Բաքվում. հարյուրից ավելի ձերբակալվածներ և վիրավորներ

Բաքվում ոստիկանությունը չի կարողացել արգելել ընդդիմության ցույցը:

Բախումներ Բաքվում. հարյուրից ավելի ձերբակալվածներ և վիրավորներ

Բախումներ Բաքվում. հարյուրից ավելի ձերբակալվածներ և վիրավորներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  1lurer.am-ի փոխանցմամբ՝ առավոտից փակվում էին մի շարք փողոցներ և մետրոյի կայարաններ՝ ընդդիմության ցույցը թույլ չտալու համար: Ընդդիմության ղեկավարներից Ալի Քերիմլիի մասին այս պահին տեղեկություններն իրարամերժ են: Մի շարք աղբյուրներ հայտնում են, թե ոստիկանությունը նրան ձերբակալել է տանից դուրս գալիս, մի շարք աղբյուրներ էլ հայտնում են, թե նա փախել է: Ոստիկանությունը պաշտոնական տեղեկություն չի հայտնում: 
Այժմ ուժայինները փողոցներից բերման են ենթարկում ցույցին մասնակցելու եկած քաղաքացիներին: Ընդդիմադիր լրատվամիջոցները հայտնում են մի քանի տասնյակ ձերբակալվածների մասին, ոստիկանությունը, անհամաչափ ուժ կիրառելով, նրանց տանում է անհայտ ուղղություններով:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -43-:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search