Artsakhpress

Մշակույթ

ԱՀ պետական նախարարը հյուրընկալել է Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը»-ը ֆիլմի ստեղծագործական թիմին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 19-ին հյուրընկալել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանին և «Դրախտի դարպասը»-ը ֆիլմի ստեղծագործական թիմին:

ԱՀ պետական նախարարը հյուրընկալել է Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը»-ը ֆիլմի ստեղծագործական թիմին

ԱՀ պետական նախարարը հյուրընկալել է Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը»-ը ֆիլմի ստեղծագործական թիմին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամաբ՝ ողջունելով ներկաներին՝ Գ. Մարտիրոսյանը մասնավորապես նշել է.
 
«Վերջին ժամանակաշրջանում Ձեր թիմը՝ գլխավորությամբ Ջիվան Ավետիսյանի, աշխատում էին սպասված ու գաղափարապես ամուր ֆիլմի վրա, որն ունի հետաքրքիր անվանում՝ «Դրախտի դարպասը»: Կարևոր է, որ ֆիլմը ցուցադրում է այն պարզ ճշմարտությունը, որ հայության համար դրախտի դարպասներն Արցախում են: Ողջունում եմ այս մտահղացումն ու Ձեր ձգտումը ստեղծել իրավամբ արվեստի բարձրարժեք գործ»:
 
Իր խոսքում Ջ.Ավետիսյանը նշել է, որ ֆիլմի ստեղծման ողջ ընթացքում իրենք զգացել են Արցախի կառավարության ընդգծված աջակցությունը և, որ իրենց վերջնական նպատակն էր արվեստի միջոցով բարձրացնել Արցախի մասին իրազեկվածությունը, միջազգային լսարանին ցույց տալ, որ Արցախը կենսունակ երկիր է, որը պայքարում է վերջնական խաղաղության հաստատման համար:
 
Հանդիպման վերջում պետական նախարարը կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի հեղինակած «Թևանիկ», «Վերջին բնակիչը» և «Դրախտի դարպասը» ֆիլմերում մեծ ներդրում ունենալու համար՝ պետական նախարարի հուշամեդալով պարգևատրել է ֆիլմերի գործադիր պրոդյուսեր՝ Ադրինե Միրզայանին և պրոդյուսեր Կեստուտիս Դրազդաուսկասին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -47-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Արայիկ Հարությունյանը երիտասարդ էր ու մեզ հետ միասին կռվում էր. Սասուն Միքայելյան

Ստեփանակերտում կայացել է «Վստահություն» կուսակցության հիմնադիր համագումարը

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search