Artsakhpress

Սփյուռք

«Ես կվերադարձնեմ իմ պարտքը». Մարիամ Մերաբովան ՀՀ քաղաքացիություն է ստացել

Հայտնի երգչուհի Մարիամ Մերաբովան միլիոն ժամ երջանկություն մաղթեց բոլոր հայերին և վստահեցրեց, որ իր պարտքը կվերադարձնի Հայաստանին։

«Ես կվերադարձնեմ իմ պարտքը». Մարիամ Մերաբովան ՀՀ քաղաքացիություն է ստացել

«Ես կվերադարձնեմ իմ պարտքը». Մարիամ Մերաբովան ՀՀ քաղաքացիություն է ստացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ռուսական հեղինակավոր «Ձայնը» նախագծի մասնակից, ճանաչված երգչուհի Մարիամ Մերաբովան ՀՀ քաղաքացիություն է ստացել: Նա այդ մասին հայտարարեց «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության տոնական համերգի ժամանակ, որին մասնակցելու համար երգչուհին Հայաստան է ժամանել, գրում է armeniasputnik.am- լրատվական կայքը:
«Ես վերադարձել եմ, ես ստացել եմ ՀՀ քաղաքացիություն և կվերադարձնեմ իմ պարտքը իմ հայրենիքին», - ասաց երգչուհին:
Իր ողջույնի խոսքում նա նաև բոլորին շնորհավորեց մայրաքաղաքի տոնի առթիվ, ապա նշեց, որ երջանիկ է այս փառահեղ միջոցառմանը մասնակցելու համար:

«Մաղթում եմ միլիոն ժամ երջանկություն յուրաքանչյուր հայի, որտեղ էլ նա ապրի: Մոլորակի որ անկյունում էլ նա գտնվի, շարունակում է մնալ հայ և ձգտել այստեղ»,- ասաց երգչուհին՝ հավելելով, որ աղոթում է Աստծուն, որ մարդիկ սթափվեն և երբեք չպատերազմեն, որովհետև ամենակարևորը, որ մենք ցանկանում ենք թողնել մեր երեխաներին, սերն է:

Հավելենք, որ Մարիամ Մերաբովան Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ավելի վաղ պատմել էր, որ Երևանում է ծնվել, հինգ տարեկանից լրջորեն զբաղվել է երաժշտությամբ, բայց մինչև 18 տարեկան չի էլ մտածել, որ երգելու է։ Այս տարի օգոստոսի 15-ին կյանքից հեռացել էր նրա ամուսինը՝ հայտնի երաժիշտ Արմեն Մերաբովը:



     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search