Արցախում կներկայացվի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագիրը
«Տաղանդավոր երիտասարդների զարգացման» հիմնադրամը,
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության նախարարության, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության ու ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության հետ համատեղ կներկայացնի «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագիրը Արցախում»:
Արցախում կներկայացվի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության մամլո քարտուղար Նարե Նիկողոսյանը:
Նրա խոսքով՝ նախաձեռնության նպատակն է դասական օպերային երաժշտարվեստը հանրահռչակել Արցախում, ստեղծել կայուն զարգացման հիմքեր հայ կատարողական արվեստի հետագա զարգացման և հանրահռչակման համար, ընդլայնել երիտասարդ օպերային երգիչների մասնագիտական ուսուցման հնարավորությունները, մեծացնել նրանց տեսանելիությունը հանրային տեղեկատվական դաշտում, բացահայտել նոր սերնդի ստեղծագործական հնարավորությունները և ինքնարտահայտման նոր հնարավորություններ ստեղծել մասնագիտական ասպարեզում, խթանել ազգային օպերային երաժշտության պահպանումը և տարածումը:
Մեր զրուցակիցը նշել է, որ հոկտեմբերի 23-ին՝ ժամը 17։00-ին, ՀՀ վաստակավոր արտիստ Իրինա Զաքյանի և «Երիտասարդական օպերային ծրագրի» ղեկավար Լևոն Ջավադյանի կողմից վարպետության դասեր կանցկացվեն Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան պետական երաժշտական քոլեջում։
Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ին, Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի մենակատարների մասնակցությամբ դասական երաժշտության համերգ տեղի կունենա Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանում։ Ծրագրում կհնչեն արիաներ և ռոմանսներ հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններից։
Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19:00-ին, Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի մենակատարների մասնակցությամբ համերգ տեղի կունենա Սայաթ-Նովայի անվան պետական երաժշտական քոլեջում։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -52-: