Ազատ ոճի ըմբիշ Մհեր Մարկոսյանը բրոնզե մեդալակիր է դարձել Չինաստանի Ուհան քաղաքում ընթացող Համաշխարհային բանակային խաղերում:
Մհեր Մարկոսյանը՝ Համաշխարհային բանակային խաղերի բրոնզե մեդալակիր
86 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչը տարել է 3 հաղթանակ ու կրել մեկ պարտություն:Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մարկոսյանն առավելության է հասել մոնղոլ ըմբիշի նկատմամբ։