Artsakhpress

Քաղաքական

Վահե Էնֆիաջյանը և Չինաստանի դեսպանը քննարկել են վիզաների տրամադրմանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը և պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը հոկտեմբերի 21-ին հանդիպել են ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ:

Վահե Էնֆիաջյանը և Չինաստանի դեսպանը քննարկել են վիզաների տրամադրմանն առնչվող հարցեր

Վահե Էնֆիաջյանը և Չինաստանի դեսպանը քննարկել են վիզաների տրամադրմանն առնչվող հարցեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:
Հանդիպման նպատակն է նպաստել երկու պետությունների քաղաքական ու տնտեսական ոլորտներում առկա կապերի ամրապնդմանը, խորացնել համագործակցությունը հնարավոր այն բոլոր ուղղություններով, որոնք կլինեն ի նպաստ միջպետական հարաբերությունների զարգացմանը:
Վահե Էնֆիաջյանը կարևորել է տնտեսական կապերում առկա դրական առաջընթացը՝ արժևորելով Հայաստանի և Չինաստանի միջև առկա զարգացման հեռանկարները: Նա նշել է, որ փոխգործակցային և դիվանագիտական հարաբերությունների հաստատման շնորհիվ հնարավոր է պետությունների միջև ձևավորել փոխըմբռնման և գործակցության նոր հարթակներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են վիզաների տրամադրման ավելի արդյունավետ և դյուրին ընթացակարգերի ձևավորման հարցերը:
Կողմերն ընդգծել են երկու բարեկամ ժողովուրդների միջև ձևավորած բարիդրացիական հարաբերությունները և հետագա համագործակցության հնարավորության մեծ ներուժը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -20-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Search