Սիրիայի հյուսիսում ի շահ տեղի քուրդ բնակչության նավթի արդյունահանմամբ կզբաղվի ամերիկյան խոշոր ընկերություններից մեկը:
Սիրիայում նավթի արդյունահանմամբ կզբաղվի ԱՄՆ-ի խոշոր ընկերություններից մեկը. Թրամփ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին Սպիտակ տանն իր կաբինետի հոկտեմբերի 21-ի նիստում հայտնել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
«Մենք հսկողության տակ ենք վերցրել նավթը»,-ասել Է Միացյալ Նահանգների ղեկավարը՝ մեկնաբանելով Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմական գործողության գոտուց ամերիկացի զինծառայողների դուրսբերումը: «Մենք ինչ-որ բան կմտածենք քրդերի համար, որպեսզի նրանք դրամական միջոցներ ունենան: Հնարավոր Է՝ մենք ապահովենք մեր խոշոր նավթընկերություններից մեկի գալը տարածաշրջան, որպեսզի ամեն ինչ արվի պատշաճ ձեւով»,-նշել Է Թրամփը: Այդ շրջանում նավթի խոշոր պաշարներ չկան, բայց բոլորը կռվում են նրա համար, ինչ կա»,-հավելել Է ԱՄՆ-ի նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -24-: