Artsakhpress

Սպորտ

Grand Swiss. Հայ շախմատիստների արդյունքները

Բրիտանական Մեն կղզում անցկացված FIDE Chess.com Grand Swiss մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցել է Լևոն Արոնյանը:

Grand Swiss. Հայ շախմատիստների արդյունքները

Grand Swiss. Հայ շախմատիստների արդյունքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատարը 11 տուրերում հավաքել է 7.5 միավոր և բաժանել 3-8-րդ տեղերը, հայտնում է Panorama.am:
Հրանտ Մելքումյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը մրցաշարն ավարտել են 6.5-ական միավորով, Գաբրիել Սարգսյանը և Վլադիմիր Հակոբյանը՝ 6-ական, Սերգեյ Մովսեսյանը՝ 5.5, Կարեն Մովսիսյանը՝ 4.5, իսկ Էլինա Դանիելյանը՝ 4:

8 միավորով առաջին տեղը գրավել է չինացի Վան Հաոն, որը լրացուցիչ ցուցանիշներով է գերազանցել ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանային և նվաճել նաև աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -41-:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search