Artsakhpress

Քաղաքական

Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության մշտական քարտուղարի հետ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Լոնդոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հոկտեմբերի 21-ին հանդիպեց Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության մշտական քարտուղար Սայմոն ՄքԴոնալդի հետ:

Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության մշտական քարտուղարի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության մշտական քարտուղարի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Մնացականյանը և Սայմոն ՄքԴոնալդը գոհունակություն հայտնեցին տարբեր մակարդակներում առկա դինամիկ երկխոսության առնչությամբ: Կողմերը քննարկեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանն առնչվող հարցեր՝ ուրվագծելով հայ-բրիտանական օրակարգն առավել ընդլայնելու, հարստացնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:
Զոհրաբ Մնացականյանը մշտական քարտուղարին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումները և վերահաստատեց կառավարության հանձնառությունը շարունակելու երկրում իրականացվող բարեփոխումների գործընթացը: 
Զրուցակիցները հանգամանալից անդրադարձան միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի: Նախարար Մնացականյանը Սայմոն ՄքԴոնալդին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները՝ ընդգծելով խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -51-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Թուրքիայում հրդեհը հասել է կրիտիկական կետի. կրակը վերահսկողության տակ վերցնել չի հաջողվում

Հերհերցի Գրիգորյանների ընտանիքը նոր բնակարան ունի

Պետությունը նոր վարկային քաղաքականություն է սկսում. Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Հորդորում ենք զերծ մնալ պավլովնիա ծառատեսակի զանգվածային աճեցման գործունեությունից. ՀՀ ՇՄ նախարարություն

Հադրութի բնակիչների համար Ստեփանակերտում կառուցվում են բազմաբնակարան շենքեր

Հադրութցի գործարարը փորձում է իր ներդրումն ունենալ Արցախի տնտեսության վերականգնման գործում

Թուրքական Իզմիրի վրայով «հրե» երկնաքար է անցել (տեսանյութ)

Միխայիլ Գորբաչովն իր նոր հոդվածում անդրադարձել է արցախյան հիմնախնդրին

Ի՞նչ շահեց Մեծ Բրիտանիան Լեռնային Ղարաբաղի պատերազմից

Search