Artsakhpress

Միջազգային

Ալիևը հույս ունի, որ թոշակառու իշխանավորները ինքնակամ կհեռանան պաշտոններից

Ադրբեջանի իշխանությունները մտադիր են «վաստակած հանգստի» ուղարկել բոլոր թոշակառուներին:

Ալիևը հույս ունի, որ թոշակառու իշխանավորները ինքնակամ կհեռանան պաշտոններից

Ալիևը հույս ունի, որ թոշակառու իշխանավորները ինքնակամ կհեռանան պաշտոններից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Կարծում եմ, որ իշխանության մեջ ներկայացված, թոշակի տարիքի հասած, համենայնդեպս, ով 70 տարեկանից մեծ է, բոլորը, հավանաբար, կհետեւեն ձեր օրինակին: Ամեն դեպքում, ես նման հույս ունեմ»,- Իլհամ Ալիեւի խոսքն է մեջբերել contact.az-ը, որն այս մասին ասել է թոշակի ուղարկված փոխվարչապետներ Ալի Հասանովի եւ Հաջիբալա Աբութալիբովի հետ «վերջին հանդիպմանը»:
Ալիեւն առաջին անգամ տարեց պաշտոնյաներին կոչ է արել պաշտոնից կամավոր հեռանալ:
«Եթե նայենք, թե ում է ուղղված այս կոչը, ապա առաջին հերթին նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւին, որն արդեն 81 տարեկան է:

Նույն տարիքի է օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան:

Փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը 73 տարեկան է:

Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը 71 տարեկան է:

Մելիորացիայի պետական կոմիտեի ղեկավար Ահմեդ Ահմեդզադեն 72 տարեկան է:

Նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչ Օքթայ Շահբազովը 78 տարեկան է:

Մեծ թվով թոշակառուներ կան նաեւ պատգամավորների շարքերում, ինչպես նաեւ միջին աստիճանի պաշտոնյաների թվում, որոնք պաշտոններ են զբաղեցնում 20 եւ անգամ 25 տարի»,- հայտնում է պարբերականը:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -60-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search