Artsakhpress

Ռազմական

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հայկ Մինասյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հայկ Մինասյանի ծննդյան օրն է. նա կդառնար 23 տարեկան:

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հայկ Մինասյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հայկ Մինասյանի ծննդյան օրն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայկ Մինասյանը ծնվել է 1996 թվականին, Ուկրաինայի Հանրապետության Խարկով քաղաքում: 2001 թ.-ին ընտանիքը վերադարձել է հայրենիք ու մշտական բնակություն հաստատել Վանաձոր քաղաքում: Սովորել է Վանաձորի Պուշկինի անվան թիվ 4 դպրոցում: 2011 թ.-ին ընդունվել է Վանաձորի Եվրոպական քոլեջ, որից հետո ուսումը շարունակել է Երևանի Եվրոպական համալսարանի ծրագրավորում և կառավարում բաժնում: 2015 թ.-ին, ուսումը կիսատ թողնելով, Հայկն անցնում է ծառայության:
Ապրիլյան պատերազմի օրերին Հայկը առաջնագծում է եղել, մարտնչել ու աչքի ընկել իր քաջությամբ: 2016թ.-ի ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը, հրետանային դիվիզիոնի կրակի կառավարման կետում, հրետակոծության հետևանքով Հայկը մահացու վիրավորում է ստացել սրտի շրջանում:
Մերօրյա հերոսը ՀՀ Նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալներով, ԱՀ Նախագահի կողմից՝ «Արիության համար» մեդալով: Ի պատասխան հերոսի սխրանքի՝ Պուշկինի անվան դպրոցում դասասենյակ է բացվել, իսկ քոլեջում, որտեղ սովորել է, «Փառքի անկյուն», այն վայրում, որտեղ Հայկը զոհվել է, հուշաքար է տեղադրված, իսկ զորամասում անկյուն կա նվիրված մերօրյա Հերոսին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ  համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -21-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Search