Artsakhpress

Հասարակական

Սոսիների պուրակի հիմնումը կհավերժացնի մեր զոհվածների հիշատակը. ԱՀ ԶԱՀ միության նախագահ

Արայիկ Հարությունյանի նախաձեռնությունը, միանշանակ, ողջունելի է:

Սոսիների պուրակի հիմնումը կհավերժացնի մեր զոհվածների հիշատակը. ԱՀ ԶԱՀ միության նախագահ

Սոսիների    պուրակի  հիմնումը   կհավերժացնի    մեր  զոհվածների     հիշատակը. ԱՀ    ԶԱՀ   միության նախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս  մասին  «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ զոհված ազատամարտիկների հարազատների միության նախագահ Արթուր Առստամյանը՝ անդրադառնալով երեկ՝  հոկտեմբերի 22-ին, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի  այն  հայտարարությանը, որ գալիք տարվա ապրիլի 2-ից Քաշաթաղի   շրջանի  Ծիծեռնավանքի  տարածքում  սոսիների  պուրակ   կհիմնվի, որտեղ   անվանական ծառեր կտնկվեն՝ ի  հիշատակ արցախյան ազատամարտում և նրա պաշտպանության սուրբ գործի   զոհվածների:
«Կարծում եմ՝ իրականացնելով նման նախաձեռնություն, այն էլ մեկնարկելով ապրիլի 2-ին՝ ևս մեկ անգամ վերահաստատում ենք այն նվիրական գաղափարը, որ ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել: Մենք բոլորս համախմբված պետք է իրականացնենք այդ գաղափարը: Համոզված եմ, որ անվանական ծառատունկը նոր հետք կթողնի մեր պատմության մեջ: Մեր զոհված հերոսների երեխաները, թոռները, հարազատները, ինչպես նաև մեծ թվով զբոսաշրջիկներ, այցելելով սոսիների պուրակ, կխնամեն տարածքը, պատմություններ կհիշեն, և այդ խորհրդավոր վայրը շատերի համար կդառնա ուխտատեղի: Պուրակի հիմնումն ինչ-որ կերպ կսփոփի զոհվածների հարազատների վերքերը»,-մասնավորապես ասել է Ա. Առստամյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -40-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Search