Artsakhpress

Հասարակական

Իտալացի պատգամավորը գետնին է շպրտել թուրքական դրոշով շոկոլադի տուփը

Իտալիայի խորհրդարանի պատգամավոր Անջելո Չիոկան Եվրախորհրդարանի արտահերթ նիստում դատապարտել է Սիրիայում թուրքական զինուժի «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը:

Իտալացի պատգամավորը գետնին է շպրտել թուրքական դրոշով շոկոլադի տուփը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ 1lurer.am-ի փոխանցմամբ` իտալացի պատգամավորը սկանդալային ելույթի ընթացքում, ի պատասխան Թուրքիայի ռազմական գործողությանը Սիրիայում` թուրք պատգամավորների նվիրած շոկոլադի տուփը ցուցադրաբար գետնին է շպրտել՝ միաժամանակ իր գործընկերներին կոչ անելով նույն կերպ էլ իրենք վարվեն բաժանված շոկոլադի տուփերի հետ:
«Ես «ո՛չ» եմ ասում այսպիսի Թուրքիային»,- ասել է պատգամավորը:
Չիոկան նշել է, որ թուրքական զինուժը կրակ է բացել քաղաքացիական անձանց ուղղությամբ և նշել, որ մարդասպաններից ու ահաբեկիչներին աջակցողներից նվեր չեն ընդունում: Շոկոլադի տուփի վրա պատկերված է եղել Թուրքիայի դրոշը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը՝ -63-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հզոր երկրաշարժ` Իրանում. այն զգացվել է Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերում եւ Երեւանում

Զինծառայող Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հայաստանն առաջարկել է փրկարարարական ուժեր ուղարկել Իրանի երկրաշարժի գոտի

Ռուսական ռազմաբազան ՀՀ–ում գեղեցկության համար չէ. եթե սահմանային միջադեպերի հարցով ՀՀ–ն դիմի ՀԱՊԿ–ին, ապա կգործարկվեն նախատեսված մեխանիզմները. Զատուլին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է նախագահի թեկնածու. կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը

Ստեփանակերտում կկազմակերպվի «Իմ սեր Հայաստան» խորագրով ֆլեշմոբ

Search