Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում նշվել է «Հանգանակ» հասարակական կազմակերպության գործունեության 15-ամյակը

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում այսօր՝ հոկտեմբերի 23-ին, նշվել է «Հանգանակ» հասարակական կազմակերպության գործունեության 15-ամյակը:

Ստեփանակերտում նշվել է «Հանգանակ» հասարակական կազմակերպության գործունեության 15-ամյակը

Ստեփանակերտում  նշվել  է   «Հանգանակ»  հասարակական կազմակերպության գործունեության    15-ամյակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի  հաղորդմամբ՝  «Հանգանակ»    ՀԿ-ն  ստեղծվել  է    2004  թվականին: Կազմակերպության   հիմնադիրներն  են     գրող, լրագրող  Մաքսիմ  Հովհաննիսյանը   և  Զոյա  Թորոսյանը:Կազմակերպության   նպատակն  է իրականացնել   ծրագրեր  հասարակության    սոցիալապես    խոցելի  խավերի  համար:
Կազմակերպության      ծրագրի  հիմնական    նպատակը  Ստեփանակերտում   բնակվող  միայնակ   մեծահասակների  կյանիք   որակի   բարելավումն  է:
Միջոցառմանն  ԱՀ աշխատանքի,  սոցիալական հարցերի և վերաբնակեցման  նախարարի տեղակալ Ռուզաննա  Սարգսյանը՝  շնորհավորելով     կազմակերպության   հիմնադրման  15-ամյակի  կապակցությամբ, ասել է, որ  տարեցները  միշտ  էլ   եղել   են   պետության  ուշադրության  կենտրոնում:  Նրանց  համար իրականացվում են  մի  շարք  ծրագրեր, որպեսզի  տարեցներն  ապրեն  արժանավայել  կյանքով, շրջապատված  լինեն    հոգատար   ու  ջերմ  մարդկանցով, լինեն   խնամված:
«Մեր   նախարարության   համակարգում  գործում  է  տնային  պայմաններում    միայնակ  տարեցների  և  հաշմանդամների  սոցիալական  սպասարկման  կենտրոն, որտեղ  խնամք  են  ստանում 170  միայնակ տարեց: Այս  համատեքստում շատ  ենք  կարևորում   «Հանգանակ»  ՀԿ-ն  դերը:  Տարիներ  շարունակ   համագործակցելով  կազմակերպության  հետ     իրականացնում ենք  տարեցների       խնամքը,  ցուցաբերում   բժշկական   օգնություն    և  այլ   սոցիալական   ծրագրեր»,-մասնավորապես  ասել է  նախարարի  տեղակալը:
ԱՀ   մարդու  իրավունքների   պաշտպան  Արտակ  Բեգլարյանը   ևս  շնորհավորել   է    ՀԿ-ի     հիմնադրման    15-ամյակի    առիթով:
Նա  իր  խոսքում  ասել է. «Կազմակերպությունը   շատ  կարևոր առաքելություն  է  իրականացնում:   Տարեցների  հանդեպ  և  հատկապես  միայնակ   ու  կարիքավոր    ծերերի  նկատմամբ   ուշադրությունը յուրաքանչյուրիս  արժանապատվության    հարցն  է:   Տարեցները  մեր  ավագ   սերնդի  ներկայացուցիչներն  են, ովքեր   ժամանակին      կերտել    և     պաշտպանել    են      մեր  հայրենիքը, ծնել ու  սնել  են  սերունդներ:  Այժմ  ժամանակն  է, որպեսզի      գոնե  նվազագույն    ուշադրություն  ցուցաբերենք    տարեցների  հանդեպ: Ուրախ եմ, որ    կազմակերպությունը   բարձր  պրոֆեսիոնալիզմով   այդ  աշխատանքը  բոլորի   փոխարեն  կատարում  է»:
ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և զբոսաշրջության նախարար   Լեռնիկ   Հովհաննիսյանը  կարևորել       և    արժևորել    է  «Հանգանակ»-ի     դերն    Արցախի  հասարակական  դաշտում    ապրող  տարեցների     համար: Կազմկերպությունը  ձեռք  է  մեկնում  այն   մարդկանց, ովքեր     իսկապես   օգնության  կարիք  ունեն:   
Նրա  խոսքով՝   տարիներ  ի   վեր  «Հայ կանանց բարեկեցության միություն» կազմակերպությունը    մեծ  աջակցություն     է  ցուցաբերում    կազմակերպությանը: 
«Հանգանակ»-ի  անդամ  Սվետա  Արզումանյանն  իր խորհին  շնորհակալությունն  է  հայտնել  կազմակերպության աշխատակիցներին,  ի  դեմս    ղեկավար   Գոհար  Հովհաննիսյանի,  ինչպես  նաև  այն   բարերաներին, ովքեր    հոգ  են  տանում   տարեցների մասին:
««Հանգանակ»-ի  աշխատակիցները  ջերմ    վերաբերմունք   և    հոգատարություն  են   ցուցաբերում  մեր  նկատմամբ:  Մեզ  համար     ցուցաբերում են  բազմակողմանի    աջակցություն՝ սննդամթերքի,  դեղորայքի, բուժսպասարկաման: Միայնակներիս  համար    շատ  դժվար   է  ապրել:   Կազմակերպությունն անում է  ամեն  ինչ, որպեսզի   մեր  օրն  անցնի  ուրախ, լինենք     համախմբված, և  մեզ     չզգանք      լքված»,-ավելացրել է   Ս. Արզումանյանը: 
«Հանգանակ»-ի   15-ամյա    գործունեության    առթիվ՝      բարեխիղճ     աշխատանքի  և   ներդրած    ավանդի   համար  ԱՀ   մարդու  իրավունքների   պաշտպան  Արտակ  Բեգլարյանը, ԱՀ աշխատանքի,  սոցիալական հարցերի և վերաբնակեցման  նախարարի  տեղակալ  Ռուզաննա  Սարգսյանը   պատվոգրեր   և  շնորհակալագրեր   են  հանձնել   մի   խումբ  անձանց:
 
«Հանգանակ»   հասարակական     կազմակերպության     գործունեության    15-ամյակին  նվիրված  միջոցառմանը   ազգային  երգ ու  պարով  հանդես  են  եկել  Արցախի  պարի   պետական  և   Արցախի  բալիկներ  համույթները: 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը՝ -65-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հզոր երկրաշարժ` Իրանում. այն զգացվել է Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերում եւ Երեւանում

Զինծառայող Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հայաստանն առաջարկել է փրկարարարական ուժեր ուղարկել Իրանի երկրաշարժի գոտի

Ռուսական ռազմաբազան ՀՀ–ում գեղեցկության համար չէ. եթե սահմանային միջադեպերի հարցով ՀՀ–ն դիմի ՀԱՊԿ–ին, ապա կգործարկվեն նախատեսված մեխանիզմները. Զատուլին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է նախագահի թեկնածու. կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը

Ստեփանակերտում կկազմակերպվի «Իմ սեր Հայաստան» խորագրով ֆլեշմոբ

Search