Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-ն դավաճանեց քրդերին և ստիպեց կռվել Թուրքիայի դեմ. Պեսկով

ԱՄՆ-ն, որը վերջին մի քանի տարիներին քրդերի ամենամերձավոր դաշնակիցն էր, դավաճանեց նրանց՝ թողնելով սահմանին, ստիպելով կռվել թուրքերի դեմ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ Սիրիայի գծով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի հայտարարությունը, որը կասկած էր հայտնել, թե քրդերը կհեռանան պայմանավորվածություններում նշված տարածքներից։

ԱՄՆ-ն դավաճանեց քրդերին և ստիպեց կռվել Թուրքիայի դեմ. Պեսկով

ԱՄՆ-ն դավաճանեց քրդերին և ստիպեց կռվել Թուրքիայի դեմ. Պեսկով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «ԱՄՆ-ն վերջին մի քանի տարիներին քրդերի ամենամերձավոր դաշնակիցն էր։ Արդյունքում՝ Նահանգները մենակ թողեց քրդերին և, ըստ էության, դավաճանեց նրանց։ Իսկ հիմա նախընտրում է քրդերին թողնել սահմանին և քիչ է մնում ստիպի, որ կռվեն թուրքերի դեմ», - Akunq.net-ի փոխանցմամբասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ միանգամայն ակնհայտ է, որ եթե քրդական կազմավորումները սպառազինություններով չհեռանան, «ապա այդ ժամանակ ստիպված են լինելու հեռանալ սիրիական սահմանապահներն ու ռուսական ռազմական ոստիկանությունը»։
«Եվ, փաստորեն, մնացած քրդական կազմավորումները կհայտնվեն թուրքական բանակի գլանի տակ», - ընդգծել է Պեսկովը։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը՝ -67-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Search