Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն զգուշորեն են ողջունել Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու Գերմանիայի առաջարկը

ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն զգուշորեն են ողջունել Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու Գերմանիայի առաջարկը, չնայած դրան, դաշինքում Վաշինգտոնի բանագնացը հայտարարել է, որ պատասխանատվություն պետք է ստանձնի Եվրոպան, այլ ոչ թե ԱՄՆ-ի ուժերը:

ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն զգուշորեն են ողջունել Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու Գերմանիայի առաջարկը

ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն զգուշորեն են ողջունել Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու Գերմանիայի առաջարկը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին  հաղորդում է Reuters-ը:
Գերմանիան տեղահանված անձանց պաշտպանության համար գոտի ստեղծելու եւ «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարը շարունակելու ծրագիր է մշակել, սակայն ծրագրի մանրամասները դեռեւս հայտնի չեն:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը լրագրողներին հայտնել է, որ այդ առաջարկը քննարկել է Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Կրամպ-Կարրենբաուերի հետ:
«Ես ողջունում եմ, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցներն առաջընթացի հասնելու իրենց առաջարկներն ունեն»,- ասել է նա:
ՆԱՏՕ-ի դիվանագետները հայտարարել են, որ Գերմանիան իրական ելք է առաջարկում: Նրանք հավելել են, որ առաջարկը, հնարավոր է, ՄԱԿ-ի ԱԽ-ի հավանության կարիքը ունենա:
ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Քեյ Բեյլի Հաթչիսոնը դրական է գնահատել Գերմանիայի ծրագիրը: «Այդ ոլորտում դեռեւս անելիքներ կան: Եթե թուրքերը միջազգային հանրությունից ավելի շատ օգնություն խնդրեին, ապա, կարծում եմ, եվրոպացիները կկարողանային ընդառաջ քայլ անել»,- ասել է նա: Միեւնույն ժամանակ, դեսպանը զգուշացրել է, որ վստահ չէ՝ ինչպես Գերմանիայի առաջարկը կազդի Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների միջեւ Սիրիայի հարցով ձեռքբերված համաձայնության վրա: Նա հավելել է, որ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան կարող են աջակցել Գերմանիայի առաջարկին:
Հարցին՝ արդոք ԱՄՆ-ը կարող է միանալ այդ նախառնությանը, նա պատասխանել է, որ այդ գործընթացում չի տեսնում ԱՄՆ-ի դերը: 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը՝ -67-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Search