Artsakhpress

Սփյուռք

Իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի նկատմամբ նախաքննության ժամկետը երկարաձգվել է. փաստաբան

ՌԴ Քննչական կոմիտեն երկու ամսով երկարաձգել է իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի նկատմամբ քրեական գործի նախաքննության ժամկետը:

Իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի նկատմամբ նախաքննության ժամկետը երկարաձգվել է. փաստաբան

Իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի նկատմամբ նախաքննության ժամկետը երկարաձգվել է. փաստաբան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ` հաղորդում է ТАСС գործակալությունը, քույրերից մեկի փաստաբան Ալեքսեյ Պարշինը տեղեկացրել է, որ Մոսկվայի քաղաքային դատարանը հինգշաբթի կքննարկի ՔԿ-ի միջնորդությունը քույրերի հանդեպ որոշակի գործողությունների արգելքի ժամկետը երկարաձգելու մասին:
Նախաքննության ժամկետը երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 28-ը: Մինչև այդ ամսաթիվը պահանջվում է երկարաձգել նաև աղջիկների դեմ սահմանված արգելքները: Փաստաբանի խոսքով՝ խափանման միջոցի երկարաձգման հարցով դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 24-ին:
Հիշեցնենք, որ Խաչատուրյան քույրերին վերջնական խմբագրությամբ մեղադրանք է առաջադրվել «Մի խումբ անձանց կողմից նախնական դվադրությամբ սպանություն» հոդվածով: Մեղադրանքի մեջ միևնույն ժամանակ նշվում է, որ աղջիկների գործողությունները հրահրվել են հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի գործողություններով:
57-ամյա տղամարդու մարմինը Մոսկվայի իր տանը հայտնաբերվել է 2018-ի հուլիսին: 2018-ի օգոստոսին Մոսկվայի Օստանկինյան դատարանը կալանավորել է քույրերին, իսկ սեպտեմբերին Բասմանյան դատարանը փոխել է խափանման միջոցը՝ նրանց արգելելով որոշակի գործողություններ կատարել, որից հետո նրանք ազատ են արձակվել դատարանի դահլիճից:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը՝ -69-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Search