Artsakhpress

Տնտեսական

Արմեն Սարգսյանը հանդիպել է ճապոնացի գործարարների հետ

Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Տոկիոյում հանդիպել է ճապոնացի գործարարների խմբի հետ:

Արմեն Սարգսյանը հանդիպել է ճապոնացի գործարարների հետ

Արմեն Սարգսյանը հանդիպել է ճապոնացի գործարարների հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը գործարարներին ներկայացրել է Հայաստանի ներդրումային ու մրցակցային հնարավորությունները՝ ընդգծելով, որ մեր երկիրը բաց է համագործակցության համար: Նա ասել է, որ Հայաստանը լինելով ԵԱՏՄ անդամ և սերտորեն համագործակցելով Եվրամիության հետ, լավ հնարավորություններ է ստեղծում գործարարների համար և կարող է այլ երկրների շուկաներ դուրս գալու կամուրջ հանդիսանալ: Նշելով, որ ներկայումս աշխարհը գտնվում է սրընթաց փոփոխությունների ժամանակահատվածում, նախագահը նկատել է, որ նոր ժամանակաշրջանում էական նշանակություն են ունենալու մարդկային միտքն ու բանականությունը։
«Սա այնպիսի մի ժամանակահատված է, երբ Ճապոնիան իր կրթական, գիտական բարձր մակարդակով, տեխնոլոգիական զարգացվածությամբ առավելություն ունի, բայց սա նաև մի ժամանակահատված է, երբ փոքր երկրները նույնպես, ինչպիսին Հայաստանն է, կարող են լինել հաջողակ: Սա բարձր տեխնոլոգիաների, մաթեմատիկական մոդելավորման, արհեստական բանականության դարաշրջան է: Պարտադիր չէ բնական պաշարներ ունենալ՝ հաջողելու համար, հաջողելու համար բավական է մարդկային միտքն ու փորձառությունը,-նշել է նախագահ Սարգսյանը: -Հայաստանը երկիր է՝ կրթական բարձր մակարդակ ունեցող ժողովրդով: Հայաստանը բաց է աշխարհի համար և, հուսով եմ, որ մենք լուրջ համագործակցություն կունենանք Ճապոնիայի և ճապոնական ընկերությունների հետ»:
Նախագահը նշել է, որ պատրաստ է հնարավորինս աջակցել այն ընկերություններին, որոնք հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ: «Հույս ունենք առաջիկայում Հայաստանում ավելի շատ ճապոնական ընկերություններ տեսնել, ինչպես նաև հայկական բիզնես՝ այստեղ»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -15-: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Լուսանկարներ. ՀՀ ԶՈւ-երը խոցել են հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական «ՈՒԱԶ»-ը. Banakinfo

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Հանրապետությունում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թ. օգոստոսի 12-ը

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Search