Artsakhpress

Վերլուծական

Սենդիքաներից քաղաքացիական եւ ապա` քաղաքական. Շահան Գանտահարյանի հոդվածը

Իհարկե ակնկալելի էր, որ Լիբանանում ծայր առած ժողովրդային ըմբոստության շարժումը կենցաղային,սոցիալ եւ քաղաքացիական շրջագծերը հատելով անցում կատարեր քաղաքական հարթություն:

Սենդիքաներից քաղաքացիական եւ ապա` քաղաքական. Շահան Գանտահարյանի հոդվածը

Սենդիքաներից քաղաքացիական եւ ապա` քաղաքական. Շահան Գանտահարյանի հոդվածը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նախապես, նման հարցեր, աշխատավորների իրավունքներ, տուրքերի դեմ բողոքներ, շահագործման եւ հարստապետական կարգերի դեմ առնվող վճռական միջոցներ, գործադուլներ, դասադուլներ եւ բողոքի ակցիաներ կամ անհնազանդության շարժումներ էին կազմակերպվում սենդիքաների կողմից: Ձախի, կենտրոնի եւ աջի դասական հասկացությունների ժամանակաշրջանին, ընդհանրապես ձախ ուղղվածությանը հետեւող սենդիքաների գործառույթների մաս էին կազմում նման գործողությունների կազմակերպումները: Երկրի բնականոն կյանքս անդամալուծելու կարողությունը պատկանում էր նման միությունների, որոնք յուրաքանչյուր ոլորտի համար ունեին իրենց կառույցը, դրանց համախմբող կենտրոնը, երբ համընդհանուր հայտարարեր, երկիրն ամբողջ անդամալուծվում էր: Նման պարագաներին եւս խնդիրը կարող էր սկսվել տուրքերի կուտակման դեմ բողոքելով, ապա արագ անցում էր կատարվում քաղաքական դաշտ, տեղի տալով կառավարությունների հրաժարականներին, խորհրդարանների լուծարմանը եւ արտակարգ ընտրությունների կազմակերպմանը, եթե, իհարկե, արհեստակցական միությունների միավորումը կարողանար համաժողովրդական ալիքի հսկա մակընթացություններ արձանագրել: 
Սոցիալական  խնդիրների արծարծումը շատ արագ անցում կատարեց դեպի քաղաքական դաշտ: Հայտնաբար, դասական գաղափարաբանությունների անշուք դառնալու գործընթացի հետ հետզհետե իրենց դերակատարությունը կորցնում էին նաեւ սենդիքաները: Նոր աշխարհակարգը, կարծես, հնամաշ նկատելով, գաղափարախոսական-գաղափարաբանական կազմակերպությունները չեզոքացրեց սենդիքաների դերակատարությունը: Նրանք անվանապես կան: 
Ժողովրդավարական երկրներում հակակշիռ գործառույթներ իրականացնող այդ կարեւոր դերակատարությունը կատարողները վերափոխվեցին ժամանակի ընթացքում եւ հասարակական դաշտում քաղաքացիական շարժումները հետզհետե սկսեցին վերածվել ազդեցիկ գործոնի: Վերափոխվեցին նաեւ նրանց պաշտպանած թեմաները, պաշտպանելու եղանակները եւ ընդհանրապես աշխատելու ձեւերը: Սեռային իրավահավասարությունից մինչեւ կենսոլորտային խնդիրներ իբրեւ հիմնադրույթներ համալրեցին հիմնականում աշխատավորների իրավունքների պաշտպանության ծրագրերը։ 
Այն, ինչ տեղի է ունենում Լիբանանի տարբեր քաղաքներում սենդիքաների եւ քաղաքացիական շարժումների համախառն արտադրությունն է իբրեւ բարձրացվող խնդիրներ, իբրեւ բողոքի գործողություններ, իբրեւ ճնշամիջոցներ: Լիբանանը ուներ սենդիքաների ավանդույթ, սակայն ունի նաեւ  ներկա աշխարհակարգի ճշտած օրինաչափություններին ընդառաջ շարժելու ճկունություն: Ժամանակակից հասարակագիտությունը այս դեպքում համալրել է ավանդույթը ։ 
Առ այս պահը չի ձեւավորվել մարմին կամ հանձնախումբ, որ բոլոր բողոքարկողների անունով բանաձեւի պահանջները պաշտոնապես եւ լիազորություն ունենա, երբ պետք լինի բանակցություններ վարելու հանգուցալուծում բերելու համար ստեղծված իրավիճակում: Յուրաքանչյուր ցուցարար սոցցանցի միջոցով թե հեռուստացույցի պաստառի առաջ ներկայանում է պահանջով: Լիբանանյան փողոցը կարծեք հարազատ արտացոլումն է վիրտուալ Լիբանանի, որտեղ տարբեր մեկնաբանություններ, տարբեր տեսակետներ և, հետևաբար նաև տարբեր պահանջներ են ներկայացվում ինչպես սոցցանցի օգտատիրոջ, այնպես նաեւ անհատ ցուցարարի կողմից: 
Բողոքարկող զանգվածը բարձրացնում է աշխատավորների վերապահված իրավունքների հարց, ապօրինի հարստացումների երեւույթները վերացնելու անհրաժեշտություն, հափշտակված գումարների վերամուտքագրելու պահանջ, կենսական անլույծ թղթածրարների լուծում, բայց նաեւ այս բոլորի համար կառավարության հրաժարում, արտահերթ ընտրությունների կազմակերպում, բացառիկ լիազորություններով գործող անցումային կառավարություն, հնչեցնելով նաեւ ամբողջ համակարգի արմատական վերափոխում: 
Պահանջների այս երկրորդ բաժինն է, որը երկրորդ պլան է մղում քաղաքացիական շարժման սկզբնական պահանջները եւ շարժումը վերածում է էապես քաղաքականի: Հակառակ կառավարության որդեգրած բարեկարգումների ծրագրին, որն անընդունելի պատճառներով արգելակված էր տարիներ ի վեր` բողոքի շարժառիթների կուտակում պատճառելով, ցուցարարները չեն ուզում հեռանալ փողոցից հայտարարելով, որ ուշացել է կառավարությունը նման քայլեր որդեգրելու իր որոշման մեջ։ 
Հնչող պահանջները հետզհետե դառնում են զուտ քաղաքական եւ նախանշում երկարաշունչ ծրագրի նախադրյալները, որոնք կոչված են շրջելու երկրի միջհամայնքային,  հետեւաբար նաեւ միջկուսակցական  համակարգը: 
Արմատական այս բանաձեւին հանգելու համար կենցաղային, սոցիալ, ֆինանսական, տնտեսական, կենսոլորտային հարցերի սրացումը, ինչպես նաեւ ապաշնորհ վարչակառավարման, ապօրինի հարստացման, ավատատիրական կարգերի հավերժացման միտող երեւույթների դեմ պայքարելու վճռականությունը անհրաժեշտ միջոցներ են: 
Սակայն․ խնդրին տարածաշրջանային-աշխարհաքաղաքական մանրադիտակով դիտարկման փորձը տարբեր դիտակետեր է հաստատում: Լիբանանը բաց հրապարակ է տարբեր պետությունների ազդեցության գոտիների, քաղաքական առեւտրի եւ բախման կամ համաձայնության կետերի հատման: Ամենից սուր հարցը տարածաշրջանում Իրանի ազդեցության նվազեցման և, հետևաբար Իրանի գործիք նկատվող կազմակերպությունների քաղաքական դաշտում ունեցած դերակատարության չեզոքությանը կարող է վերաբերել:
Պատժամիջոցային քաղաքականության հետեւանքները զգալի են այս երկրում եւ բնականաբար նպաստած` ֆինանսատնտեսական տագնապի խորացմանը: Համապետական հաստատությունների ապահամայնքայնացման եւ ապակուսակցականացման առաջադրանքն է արծարծվում,այս պահին թեկուզ տարերային կերպով եւ անորոշ ընթացակարգերի պատկերացմամբ:
 
Առնչված պետությունների շահերի բախման կետ կա ներկա դրվածքում: Մինչ, լիբանանյան հասարակությունը պահում է իր համախոհությունը հակահամակարգային իր դիրքորոշումներում: Ներհասարակական ճեղքերը կարող են անկանխատեսելի հետեւանքների հանգել եւ իրադրությունները դուրս բերել մինչ այժմ հասարակություն-իրավապահ մարմիններ երկկողմանիորեն գործողությունները խաղաղ ու քաղաքակիրթ պահելու ճիգերի սահմաններից:
Ելքը` բանակցելն է: Բանակցելու համար բողոքարկողների կողմից լիազորված մարմին ձեւավորելը, պահանջներ բանաձեւելը եւ տասնամյակների վրա կուտակված ու բարդված հանգույցների հանգրվան առ հանգրվան լուծում բերելու տրամադրության կամքի դրսեւորումը: Սա կարող է հնչել զուտ տեսական, եթե անշուշտ արտալիբանանյան կենտրոնները հանգուցալուծման կամ քաոսային իրավիճակների տարբեր պատկերացումներ են մշակել ապստամբած Լիբանանի համար:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -16-: 

     

Քաղաքական

ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո

ԵՄ անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ ԵՄ-ի աջակցությունը Հայաստանին, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը։

ԱԺ նախագահը և Չեխիայի դեսպանը մտքեր են փոխանակել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի շուրջ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին:

Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ Կոնգրեսում քննարկումներ է կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների թեմայով

Ամերիկայի հայ դատի հանձնախմբի կողմից Միացյալ նահանգների Կոնգրեսում կազմակերպվել է «Ցեղասպանության հակադարձում․ Արցախի բնիկ հայերի իրավունքների և անվտանգ վերադարձի ապահովում» խորագրով երկօրյա քննարկում։

Հայաստանը գործադրում է բոլոր ջանքերն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուին ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Տնտեսական

Հասարակական

Այսօր եկեղեցին նշում է Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների և Վիրապ մտնելու տոնը

Մարտի 16-ին Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում կմատուցվի բաց Խորանով Ս. Պատարագ:

ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ:

Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել է 13-րդ դ. արձանագիր խաչքարը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ․ արձանագիր խաչքարը։

Ռազմական

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված «40+10 հազար» ծրագիրը կշարունակվի առնվազն մինչև տարեվերջ

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է «միջոցառման դեմ զանգվածային արշավի և էսկալացիայի վտանգի» պատճառով

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Անահիտ Մանասյանը մասնակցել է Հիմնարար իրավունքների ֆորումին

Բանակցային օրակարգ ներառել Արցախի ժողովրդի՝ միջազգային երաշխիքներով Արցախ վերադառնալու հարցը. Հայտարարություն

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Search