Artsakhpress

Հասարակական

Ի՞նչ ծրագրեր են իրականացվել «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի միջոցներով. փաստում են թվերը

«Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի շնորհիվ համանուն շրջանում կյանքի են կոչվել բնակարանաշինության, վերաբնակեցման, սոցիալական ապահովման, կրթության ոլորտների մի շարք ծրագրեր:

Ի՞նչ ծրագրեր են իրականացվել «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի միջոցներով. փաստում են թվերը

Ի՞նչ ծրագրեր են իրականացվել «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի միջոցներով. փաստում են թվերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով հիմնադրամի գործունեությանը, տնօրեն Արտուշ Մխիթարյանը մանրամասնեց, որ այն իր աշխատանքները սկսել է 2010 թվականի օգոստոս ամսից:
«Հիմնական ուշադրությունը հատկացվել է վերաբնակեցման ոլորտին: Այդ նպատակով Կովսականում և Իշխանաձորում բազմաբնակարան շենքեր են կառուցվել Արցախում հաստատված սիրիահայ ընտանիքների համար, աջակցություն է տրամադրվել վերաբնակիչ ընտանիքներին կեցության նախնական պայմանների ստեղծման համար: Շրջանի մի շարք համայնքներում սոցիալական աջակցության շրջանակներում ֆինանսական միջոցներ են տրամադրվել ծնելիության խթանման ծրագրին և բազմազավակ ընտանիքներին»,- ասել է Մխիթարյանը: Խոսելով բնակարանային ծրագրերի իրականացման մասին՝ հիմնադրամի տնօրենը նշել է, որ մշտապես ձգտել են քիչ գումարներով շատ աշխատանք կատարել՝ պահպանելով որակն ու հարմարավետությունը:
Այս առթիվ մեր թղթակիցը զրուցել է  ներկա և նախկին ղեկավարների հետ այն համայնքների, որտեղ Հիմնադրամի կողմից իրականացվել են շինարարական աշխատանքներ:
«Իշխանաձոր գյուղը հիմնադրամի գործունեությունից առաջ և հետո շատ է տարբերվում իրարից»,- կեսկատակ-կեսլուրջ ժպտալով ասում է համայնքի ղեկավար Արսեն Թելունցը: Մեր զրուցակցի խոսքով՝ առաջին ուշադրությունը ստացել են համայնքում հաստատված սիրիահայ ընտանիքները, որոնց համար «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի համաֆինանսավորմամբ կառուցվել է երկու բազմաբնակարան շենք՝ 10 և 8 բնակարանանոց:
«Հիմնադրամի միջոցներով 2017 թվականին կառուցվել է 11, 2018 թվականին՝ 52 առանձնատուն, յուրաքանչյուրը՝ 7 միլիոն դրամ արժողությամբ: Արդյունքում համայնքի բնակչության թիվն աճել է մոտ 400-ով՝ 200-ից դառնալով 600: Դրանք լիարժեք կերպով ապահովել են Իշխանաձոր տեղափոխված վերաբնակիչների պահանջները: Ծրագրի հավուր պատշաճի իրագործումն ապացուցեց, որ նշված գումարով հնարավոր է լուծել մարդկանց բնակարաններով ապահովման խնդիրն այն դեպքում, երբ գործող պետական ծրագրերով ավելին է հատկացվում»,- նշեց Թելունցը:
Անդրադառնալով հիմնադրամի միջոցներով Իշխանաձորում իրականացված այլ ծրագրերի՝ համայնքի ղեկավարն ավելացրեց, որ բնակիչների զբաղվածության խնդիրը լուծելու համար տրամադրվել են նաև փոքր դրամաշնորհներ, կառուցվել է համայնքային նշանակության պահեստ և ևս մեկ շինություն, որը հետագայում տրամադրվել է Պաշտպանության բանակին:
Շրջանի Կովսական քաղաքի նախկին քաղաքապետ Ռազմիկ Մարգարյանը ևս փաստեց, որ «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամը կարևորագույն դերակատարություն է ունեցել համայնքի զարգացման ծրագրերի կյանքի կոչմանը: «Կառուցվել է 12 ընտանիքի համար նախատեսված բազմաբնակարան շենք, որտեղ հիմնականում բնակեցվել են սիրիահայ ընտանիքներ:
Քաղաքի ջրամատակարարման խնդիրը լուծելու նպատակով անց է կացվել 2.5 կմ երկարությամբ ջրագիծ, որի խողովակները տրամադրվել էին ԱՀ կառավարության կողմից, իսկ մնացած ծախսերը հոգացել է Հիմնադրամը: Կովսական-Կապան ճանապարհին բարեկարգման ամենամյա աշխատանքները ևս իրականացվում էին Հիմնադրամի աջակցությամբ: Իսկ Կովսական-Կերեն 10 ԿՎտ բարձր լարման հոսանքագիծն ամբողջությամբ կառուցվել է Հիմնադրամի միջոցներով»,- նշել է նախկին քաղաքապետը:
Հիմնադրամի կողմից իրականացված ծրագրերից անմասն չի մնացել նաև Միջնավան քաղաքը: Միջնավանի նախկին քաղաքապետ Մանուկ Մկրտչյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ 8 բնակարանանոց բազմաբնակարան շենքն արդեն մեկ տարի է, ինչ բնակեցված է:
«Կառուցվել և կահավորվել է համայնքային կենտրոնը, իսկ կենցաղի տան շենքում շինարարական աշխատանքներն ավարտման փուլում են: Բացի այդ, սոցիալապես անապահով բազմաթիվ ընտանիքների աջակցություն տրամադրելու նպատակով մշտապես դիմել ենք Հիմնադրամի օգնությանը»,- ասել է Մ. Մկրտչյանը:
«Երեք համայնքներում մոտ 8 տարիների ընթացքում՝ 101 բնակարան և առանձնատուն, ևս 35 միլիոն դրամի չափով տրամադրված շինանյութ, Երևանի և Ստեփանակերտի բուհերում շրջանից սովորող անապահով ընտանիքների երեխաների համար լրիվ կամ մասնակի փոխհատուցված վարձավճարներ, 21 մլն դրամի խրախուսական աջակցություն ծնելիության խթանման համար, Միջնավանի համայնքապետարանի կառուցում և կահավորում, Կովսական-Կերեն հոսանքագծի անցկացում, Կովսական-Կապան ռազմավարական նշանակության ճանապարհի բարեկարգ վիճակի պահպանում ու, հաստատ շատ այլ ծրագրեր, որ մեզ հաջողվել է իրականացնել «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի միջոցներով: Այս տարիների ընթացքում Արցախի կառավարության կողմից ի աջակցություն վերոնշյալ ծրագրերի իրականացման՝ պետական բյուջեից հատկացրել է 389 մլն 268 հազար դրամ: Այլ աղբյուրներից ևս կա որոշակի չափով աջակցություն, ինչի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում բոլորին»,- ամփոփել է Հիմնադրամի տնօրենը:

     

Քաղաքական

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Հայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձ

Հայաստանում աշխատանքի են ընդունվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բավականին մեծ թվով անձինք։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search