Artsakhpress

Հասարակական

Արցախում նշվել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցների մասնագիտական տոն օրը

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) աշխատակիցների մասնագիտական տոն օրվա առթիվ այսօր կառույցում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն:

Արցախում նշվել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցների մասնագիտական տոն օրը

Արցախում նշվել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցների մասնագիտական տոն օրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝   միջոցառմանն  ԱՀ  նախագահ   Բակո  Սահակյանը, ԱՀ  ԱԻՊԾ  տնօրեն   Վլադիկ Խաչատրյանը, ՀՀ  արտակարգ  իրավիճակների  նախարար  Ֆելիքս  Ցոլակյանը, ԱՀ  պետական  պաշտոնյաներ, հյուրեր  և ծառայության  աշխատակիցներ ծաղիկներ  են   դրել  ԱԻՊԾ շարահրապարակի   տարածքում  կանգնեցված   խորհրդանշական   խաչքարի  պատվանդանին:
Հանդիսավոր  արարողությանն  ԱՀ  Նախագահ  Բակո  Սահակյանը  շնորհավորել է համակարգի ծառայողներին, պետական բարձր պարգևներ հանձնել մի խումբ աշխատակիցների, մաղթել խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք:
Դիմելով համակարգի աշխատակիցներին՝ Նախագահն ընդգծել է.«Բոլոր խնդիրների հաջող լուծման գրավականը դուք եք, ձեր արհեստավարժ ու անձնվեր ծառայությունը:Այն ծանր է և ոչ անվտանգ:Ձեր պարտականություններն իրականացնելիս դուք հաճախ ստիպված եք լինում հաղթահարել մեծ դժվարություններ՝ ցուցաբերելով խիզախություն ու սխրանք, մասնագիտական բարձր պատրաստվածություն և նվիրվածություն ձեր ընտրած գործին:Դա հայրենասիրության վառ դրսևորում է և արժանի է ընդօրինակման»:
Երկրի ղեկավարը նշել է նաև, որ պետությունը շարունակելու է  հատուկ ուշադրության կենտրոնում պահել ոլորտում առկա խնդիրները:
ԱՀ  ԱԻՊԾ   տնօրեն գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանը ևս  շնորհավորել  է  ծառայության  աշխատակիցներին՝ ցանկանալով   հաջողություններ  իրենց  պատասխանատու  գործում:
«1995 թվականին ԼՂՀ կառավարության որոշմամբ ստեղծվել  է  արտակարգ իրավիճակների վարչությունը` որպես հանրապետական նշանակության պետական մարմին: Հետագայում վարչության ենթակայությանն են միացվել  Ստեփանակերտի, Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու և Շուշիի ռազմականացված հրշեջ մասերը: ԼՂՀ օրենքի ընդունմամբ 2007 թվականին հանրապետությունում ներդրվեց ծառայության նոր տեսակ՝ փրկարարական ծառայությունը: Հետագա տարիները զարգացման նոր փուլի հիմք հանդիսացան արտակարգ իրավիճակների համակարգի զարգացման, նրա հետագա կատարելագործման և արտակարգ իրավիճակների միասնական համակարգի ձևավորման հարցում: Ներկայումս համակարգն իր մեջ ընդգրկում է փրկարարական և հրշեջ-փրկարարական ծառայությունները, քաղաքացիական պաշտպանությունը, տեխնիկական անվտանգության, սեյսմիկ պաշտպանության, հիդրոօդ ծառայության պետական նյութական պահուստի բնագավառների գործառույթների իրականացումը: Ծառայության նախկին ծառայողներից շատերն այսօր էլ շարունակում են իրենց մասնակցությունն ունենալ Արցախի զարգացման գործում: Երկրի պաշտպանության նվիրական գործում իր դերն ու խնդիրներն ունի նաև արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, որի գործունեության արդյունավետությունից է կախված մեր ազգաբնակչության անվտանգ կյանքի ու կենցաղի ապահովումը: Այսօր արդեն ծառայությունը կայացած և ազդեցիկ կառույց է՝ ընթացքը համաքայլ միջազգային չափանիշներին: Համակարգի հաջողությունները տեսանելի են տարբեր ոլորտներում: Նախորդ տարիների ընթացքում համապատասխան օրենսդրական ակտերի ընդունման արդյունքում կատարելագործվել է ծառայության իրավական դաշտը, չկարգավորված խնդիրներին տրվել է համապատասխան օրենսդրական լուծումներ, որոնք լինելու են շարունակական նաև առաջիկա տարիներին: Ծառայությունն ակտիվորեն համագործակցում է ինչպես հանրապետության տարբեր կառույցների և գերատեսչությունների, այնպես էլ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ` իրականացնելով փորձի փոխանակում, կադրային, մասնագիտական վերապատրաստում, տեխնիկական և նյութական աջակցություն և այլն»,- մասնավորապես  ասել  է  Վ. Խաչատրյանը:
Նրա  խոսքով՝ վերջին մեկ տարում իրականացված շինաշխատանքների շնորհիվ էապես բարելավվել են ծառայության շենքային պայմանները և բարեկարգվել հարակից տարածքները: Նմանատիպ աշխատանքներ իրականացվում են նաև շրջաններում, որոնք  ավարտին կհասցվեն նախատեսված ժամկետներում: Ընթացիկ տարում արդիականացվել և թարմացվել է ծառայության նյութատեխնիկական բազան և ավտոտեխնիկական պարկը, ձեռք են բերվել նոր ավտոմեքենաներ: Ծառայությունը համալրվել է տարբեր գրասենյակային տեխնիկայով, փրկարարական և հատուկ գույք-սարքավորումներով: Այդ ամենն իրականացվել է ինչպես պետբյուջեի, այնպես էլ մի շարք բարերարների նվիրատվությունների շնորհիվ:
Տոնի  առթիվ ԱՀ ԱԻՊԾ  տնօրեն  Վլադիկ Խաչատրյանը, ՀՀ  արտակարգ  իրավիճակների  նախարար  Ֆելիքս Ցոլակյանը, ԱՀ  ուժային  կառույցների  ղեկավարները  մեդալներով, դրամական  պարգևներով  և  թանկարժեք  նվերներով  պարգևատրել  են  ԱԻՊԾ  մի   խումբ  աշխատակիցների: 
Պարգևատրման  արարողությունից  հետո  Բակո  Սահակյանը ներկաների  հետ   շրջել  և  ծանոթացել  են  կառույցի շենքային  պայմաններին  և  տեխնիկական    սարքավորումներին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -38-:

     

Քաղաքական

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Հայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձ

Հայաստանում աշխատանքի են ընդունվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բավականին մեծ թվով անձինք։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search